Ընդունված է 2006թ. հունվարի 23-ին
Հոդված 1. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի իմաստով՝ սույն հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետով նախատեսված հայեցողական պաշտոններ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, տեղեկատվության գլխավոր վարչության պետի, վերահսկողության ծառայության ղեկավարի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների տեղակալների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների (Ստեփանակերտի քաղաքապետի) տեղակալների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնները:»:
Հոդված 2. Օրենքի`
1) 3-րդ հոդվածի 4-րդ կետի «հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների),» բառերը փոխարինել «մարմինների ղեկավարների (նրանց տեղակալների) և» բառերով.
2) 4-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի «հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների, այդ թվում` քաղաքացիական ծառայության խորհրդի)» բառերը փոխարինել «մարմինների» բառով.
3) 15-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետի և 4-րդ կետի «ե» ենթակետի «հանձնաժողովի (ծառայության, խորհրդի)» բառերը փոխարինել «մարմնի» բառով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի`
1) 1-ին կետի «բ», «գ» և «դ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների՝
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան,
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների՝
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան,
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան.
դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների՝
- 1-ին ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան,
- 2-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան,
- 3-րդ ենթախմբի պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան, ինչպես նաև ավելի բարձր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:».
2) 5-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված քաղաքացիական ծառայության դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է համապատասխան դասային աստիճանը ստանալուց ոչ շուտ, քան երեք տարի և ոչ ուշ, քան հինգ տարի հետո:».
3) 6-րդ կետի «ժբ» և «ժէ» ենթակետերով» բառերը փոխարինել «ժբ», «ժէ» և «ի» ենթակետերով» բառերով.
4) 7-րդ կետը «աստիճանների,» բառից հետո լրացնել «մեկ աստիճանով», իսկ «իջեցվում է դատական կարգով» բառերից հետո` «` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի միջնորդությամբ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը,
քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը և
համապատասխան մարմինների հաստիքացուցակը
հաստատելը (փոփոխելը)
1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձանց առաջարկությամբ:
Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված առաջարկությունը քաղաքացիական ծառայության խորհուրդ է ներկայացվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու (փոփոխելու) իրավական հիմքի առաջացման պահից մեկ ամսվա ընթացքում:
2. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական ծառայության խորհուրդը:
3. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում (փոփոխում) են սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պաշտոնատար անձինք՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ՝ այդ պաշտոնատար անձանց առաջարկությամբ:
4. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատման (փոփոխման) և այդ անվանացանկում առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության խորհուրդ համաձայնեցման են ներկայացվում միաժամանակ:
5. Համապատասխան մարմինների հաստիքացուցակը և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը ենթակա են հաստատման (փոփոխման) քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո՝
15-օրյա ժամկետում:»:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատվում (փոփոխվում) են քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա: Քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.
ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
դ) քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի:»:
Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի, 14-րդ հոդվածի 10-րդ կետի, 19-րդ հոդվածի 14-րդ և 15-րդ կետերի, 32-րդ հոդվածի 2-րդ կետի «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, կամ քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն հոդվածի 91-րդ կետով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է նոր մրցույթ:
Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ:
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում` ընդհանուր հիմունքներով:
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է նոր մրցույթ:
Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:
Նոր մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:
Նոր մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
Եթե նոր կամ կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), ինչպես նաև նոր կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ՝ դրանք անցկացնելուց երկու ամիս հետո:»:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետում «ենթախմբերի» բառից հետո դնել ստորակետ:
Հոդված 9. Օրենքի 16-րդ հոդվածի`
1) 3-րդ կետը «տեքստը» բառից հետո լրացնել «, որը կցվում է նրա անձնական գործին» բառերով.
2) 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ կետի, 21-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի, 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի «քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական» բառերը փոխարինել «քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական» բառերով:
Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի`
1) 1-ին կետի «ա» ենթակետը «պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «,իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի» բառերով.
2) 1-ին կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ պարբերությամբ.
«Չի թույլատրվում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել, եթե քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր տվյալ պաշտոնն առաջացել է նրա այդ պաշտոնից սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «բ», «գ», «դ», «ե», «թ», «ժ» և «ի» ենթակետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով ազատվելու հետևանքով:»:
Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի`
1) 8-րդ կետի «վեց ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր կիսամյակ» բառերով.
2) 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ պարբերությամբ.
«Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար քվեարկության է դնում սույն կետի չորրորդ պարբերության «ա» ենթակետի որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չնդունվելու դեպքում՝ ընդունված է համարվում սույն կետի չորրորդ պարբերության «բ» ենթակետով նախատեսված որոշումը:».
3) 12-րդ կետի առաջին պարբերության «ա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) 12-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է ատեստավորման հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվեարկությանը մասնակցած ատեստավորման հանձնաժողովի անդամների կեսից ավելի կողմ ձայներ, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում՝ քաղաքացիական ծառայողի համար առավել նպաստավորը:»:
5) 12-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ատեստավորման հանձնաժողովի որոշումները, իսկ ատեստավորման արդյունքների բողոքարկման դեպքում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար:».
6)14-րդ կետի «ա» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 13. Օրենքի 21-րդ հոդվածի`
1) 2-րդ կետի «ա» ենթակետի «զ», «է» և «ժթ» ենթակետերով» բառերը փոխարինել «զ» և «ժթ» ենթակետերով» բառերով.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) «իա» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:».
3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով.
«դ) սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով նախատեսված հիմքով քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված անձինք:»:
Հոդված 14. Օրենքի 22-րդ հոդվածի «ե» ենթակետը «ծառայողական քննություն» բառերից առաջ լրացնել «սահմանված կարգով և դեպքերում» բառերով:
Հոդված 15. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով.
«ժ) սահմանված կարգով և ժամկետներում մասնակցել ատեստավորմանը և վերապատրաստմանը:»:
Հոդված 16. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետը «տրվում է» բառից հետո լրացնել «հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության դեպքում» բառերով:
Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 3-րդ կետի «նախարարության,» և «նախարարի,» բառերը հանել.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ պարբերությամբ.
«Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարության աշխատակազմի ղեկավարի նկատմամբ կիրառում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ, իսկ սույն հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ նախարարի առաջարկությամբ, որի դեպքում քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունը ստանում է նախարարը:».
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6. Ծառայողական քննության արդյունքում քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ընդունված որոշումներն ունեն պարտադիր բնույթ:»:
Հոդված 18. Օրենքի 33-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «գ» ենթակետի «և» բառից հետո լրացնել «(կամ)» բառը, իսկ «տույժերից որևէ մեկը» բառերը փոխարինել «տույժերը» բառով.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» ենթակետով.
«դ1) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երեք անգամ չներկայանալը.».
3) 1-ին կետի «թ» ենթակետը «խախտումը» բառից հետո լրացնել «` քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ կամ միջնորդությամբ» բառերով.
4) 1-ին կետի «ժդ» ենթակետը «չանցնելը» բառից հետո լրացնել «՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» բառերով.
5) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» ենթակետով.
«իա) սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում նշանակում չկատարելը:».
6) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատման ենթակա չէ սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով, եթե առկա է սույն հոդվածի 1-ին կետի «բ-իա» ենթակետերով նախատեսված պաշտոնից ազատման հիմքերից որևէ մեկը:».
7) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ.
«4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի հիմքով քաղաքացիական ծառայողը ազատվում է զբաղեցրած պաշտոնից անձնական դիմում ներկայացնելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե այդ դիմումում այլ ժամկետ նախատեսված չէ:»:
Հոդված 19. Օրենքի 40-րդ հոդվածի 4-րդ կետի «- մեկ երրորդը` գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ:» բառերը փոխարինել «- մեկ երրորդը` գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:» բառերով:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
23 հունվարի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ- 255