«Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                              Ընդունված է 2005թ. փետրվարի 9-ին 

       Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 2003 թվականի ՀՕ-76, այսուհետ` օրենք)՝

1) 1-ին հոդվածի 2-րդ կետի «քաղաքական ու հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական ու քաղաքացիական» բառերով.

2) 3-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետի «հայեցողական,» բառից հետո լրացնել «քաղաքացիական,» բառը.

3) 4-րդ հոդվածի 2-րդ կետի և 19-րդ հոդվածի 8-րդ կետի երրորդ պարբերության «քաղաքական և հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական և քաղաքացիական» բառերով.

4) 10-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի, 17-րդ հոդվածի 5-րդ կետի, 21-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի, 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի «քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական» բառերով:

     

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Սույն օրենքի իմաստով՝ քաղաքացիական պաշտոններ են համարվում Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) անդամների պաշտոնները:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերության «աստիճան» բառից հետո լրացնել «, եթե նա չունի քաղաքացիական ծառայության ավելի բարձր դա­սային աստիճան» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մինչև 2009 թվականի հունվարի 1-ը քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը կարող են ընդգրկել աշխատանքային ստաժի և փորձի` սույն հոդվածի 1-ին կետում նշված չափանիշներին փոխարինող հետևյալ չափանիշները.

ա) քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններ` բարձրագույն կրթություն և պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

բ) քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոններ` բարձրագույն կրթություն և պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ. 

գ) քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոններ` բարձրագույն կրթություն և պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:»: 

 

Հոդված 5. Օրենքի՝

1) 14-րդ հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերության «գ» ենթակետի «օրենսդրության» բառից հետո լրացնել «(մասնագիտական հարցեր)» բառերը. 

2) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 91-րդ կետով.

«91. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր արդյունքների մասով) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ ուսումնասիրելով մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատա­կանները (դրանց ճիշտ կամ սխալ լինելը), դրանք համադրելով քվեարկության արդյունք­ների հետ և որոշելով կոնկրետ մասնակցի` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու հարցը:

Քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը հրապարակում է դա ընդունելուց հետո՝ նույն օրը:

Սույն կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բո­ղոք ներկայացնելու, դա քննության առնելու և որոշում կայացնելու կարգն ու ժամկետները սահմանում է քաղա-քացիական ծառայության խորհուրդը:».

3) 14-րդ հոդվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  «10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 91-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մաս­նակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով և ժամկետում Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վե­րաբերյալ եզրակացությունն ուղարկվում է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր  պետական  կառավարման մարմնի ղեկավարին,  շրջվարչակազմի ղեկավարին (Ստեփանակերտի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական  կառավարման մարմնի ղեկավարը, շրջվարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ՝ հիմնավորմամբ, եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:».

4) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետով.

«101. Սույն հոդվածի 91-րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաև քաղաքացիական ծառայության խորհրդի սույն հոդվածի 91-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը՝ դա ստանալուց անմիջապես հետո:». 

5)14-րդ հոդվածի 11-րդ կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանք­ների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնա­կիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի՝ քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյուն­քում հաղթող չի ճանաչվել կամ քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն հոդվածի 91-րդ կետով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ:

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած և անցկացվում է կրկնակի մրցույթ:

Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:

 Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:

 Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:

  Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր) կամ կրկնակի մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա քաղաքացիական ծառայության տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ  անցկացնելուց երկու ամիս հետո:»:

 

Հոդված 6.Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի՝

1) առաջին պարբերության «քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեց­նելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու» բառերը փոխարինել «մինչև քաղաքացիական ծառայության թա­փուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեց­նելը» բառերով.

2) «ա» ենթակետի «կողմից մինչև երկու ամիս ժամկետով» բառերը փոխարինել «կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով սույն կետի «բ» ենթակետով նախատեսված անձի կողմից մինչև վեց ամիս ժամկետով» բառերով, իսկ «երկու ամիսը» բառերը՝ «վեց ամիսը» բառերով.

3) «բ» ենթակետի «ծառայողի՝ մինչև մեկ տարի ժամկետով պարտադիր գործուղմամբ» բա-ռերը փոխարինել «ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանա­գիր կնքելով» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի՝

1) 10-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 13-րդ կետի «մինչև այդ արդյունքները՝ քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանա-կելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) ներկայացնելը» բառերը փոխա-րինել «` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.

3) 14-րդ կետի «արդյունքներն ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է» բառերը փոխարինել «արդյունքները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ և 101-րդ կետերով սահմանված կարգով, եռօրյա ժամկետում, ներկայացվում են» բառերով, իսկ «ա» ենթակետի «իրավասու մարմնին» բառերը՝ «իրա­վասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածի՝

1) 4-րդ կետի «- մեկ երրորդը՝ տվյալ բնագավառի գիտական հաստատությունների և հասարակական միավորումների ներկայացուցիչներ:» բառերը փոխարինել «- մեկ երրորդը՝ գիտական և ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացու-ցիչներ:»  բառերով.

 2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Քաղաքացիական ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են՝ քաղաքացիական ծառայության խորհուր­դը՝ քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար, հա­մապատասխան մարմինները՝ քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոնների համար:»:

 

Հոդված 9.Օրենքի 53-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համապատասխան մարմինների քաղաքացիական ծառայողների առաջին վերապատրաս-տումն անցկացվում է քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատած ծրագրերին համապատասխան` սկսած 2005 թվականի դեկտեմբերի 1-ից:»: 

 

 Հոդված 10. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համապատասխան մարմինների վերապատրաստում անցած  քաղաքացիական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է առաջին վերապատրաստումն անցկացնելուց երկու ամիս հետո:»:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                       Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 9 մարտի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 175