Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2013թ. սեպտեմբերի 26-ին

Հոդված 1. ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 35. Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում

 

Դատարանում ներկայացուցիչ կարող է լինել դատարանում գործը վարելու պատշաճ ձևակերպված լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                 Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

22 հոկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-39-Ն