Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2009թ. մայիսի 27-ին

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի  (այսուհետ՝ օրենսգիրք) 17-րդ հոդվածում`

 1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանում (այսուհետ` Գերագույն դատարան) վճռաբեկ բողոքները քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:».

2) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 2.Օրենսգրքի 102-րդ  հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Առաջին ատյանի դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է սույն օրենսգրքի 22-րդ գլխով նախատեսված կանոնները:»:

 

Հոդված 3.Օրենսգրքի 232-րդ հոդվածը «դատարանի» բառից հետո լրացնել «` գործն ըստ էության լուծող» բառերով, իսկ «պահից» բառից հետո` «մեկ ամիս հետո» բառերով:

 

Հոդված 4.Օրենսգրքի 238-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Վերաքննիչ դատարանի ընդունած դատական ակտերը վճռաբեկության կարգով վերանայում է Գերագույն դատարանի նախագահի կողմից կազմավորված վճռաբեկ պալատը (այսուհետ` Գերագույն դատարան)` երեք դատավորի կազմով:»:

 

Հոդված 5.Օրենսգրքի 242-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 242. Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները

 

1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

2. Միջանկյալ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել այն ստանալու պահից տասնհինգօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով կամ այլ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

3. Գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին:»:

 

Հոդված 6.Օրենսգրքի 246-րդ հոդվածի 3-րդ մասի «Գերագույն դատարանի վճռաբեկ պալատը» բառերը փոխարինել «Գերագույն դատարանը» բառերով:

 

Հոդված 7.Օրենսգրքի 247-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Գերագույն դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով:Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել  դատավորների մեծամասնությունը:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասի «վճռաբեկ պալատի» բառերը հանել:

 

Հոդված 9.Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի «վճռաբեկ պալատի» բառերը հանել:

 

Հոդված 10.Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «Գերագույն դատարանի վճռաբեկ պալատը» բառերը փոխարինել «Գերագույն դատարանը» բառերով:

 

Հոդված 11.  Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքով սահմանված` դատական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետների վերաբերյալ նորմերը կիրառվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կայացված դատական ակտերի նկատմամբ: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերը կարող են բողոքարկվել դրանց կայացման պահին գործող օրենքով սահմանված ժամկետում:

 

 

 

 

          ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      

       ՆԱԽԱԳԱՀ ̀                               Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

      13 հունիսի 2009թ.

       ք.Ստեփանակերտ

       ՀՕ-22-Ն