«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                           Ընդունված է 2012թ. փետրվարի 23-ին

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի  հոկտեմբերի 12-ի ՀՕ-73 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` 

 

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրավաբանական անձանց քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքերը` քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերում քաղաքացիների, հասարակության ու պետության շահերը պաշտպանելու, օրենսդրական ակտերի, ստանդարտների ու կանոնների պահանջների կատարումն ապահովելու նպատակով:»:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի «քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար գործերի քննության հանձնաժողովը» բառերը փոխարինել «քաղաքաշինական պետական տեսչության պետը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում`

1)  առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

       «Քննելով խախտման վերաբերյալ գործը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության  նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետի կողմից ընդունվում է որոշում, որը նույն օրը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:».

2)  ուժը կորցրած ճանաչել վերջին պարբերությունը:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի «կամ տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանում» բառերը հանել:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                     Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

17  մարտի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-4-Ն