«Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                     Ընդունված է 2006թ. մայիսի 31-ին

        Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՀՕ-73 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի «գ» կետում «պայմանագրային հիմունքներով» բառերը փոխարինել «, օրենքով սահմանված կարգով,»  բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Եթե իրավաբանական անձը սույն օրենքով սահմանված կարգով ենթարկվում է պատասխանատվության, ապա այդ նույն իրավախախտման համար ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության:»:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ հոդվածը:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 7. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի

                    գործողության կասեցումն ու դադարեցումը

 

Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով:»:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի «նույնպիսի» բառը փոխարինել «նույն բնույթի», իսկ «կրկնելը» բառը` «կատարելը»  բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագիրը և առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական

                      օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի

                      պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական

                      փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական

                      եզրակացություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի

                       Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում

                       նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր

                       երաշխավորագիր տալը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինական օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացություն, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը՝»:

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12. Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը

 

         Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգ չեն պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել` առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք կարող են ազդել շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգ են պարունակում մարդկանց և (կամ) շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել` առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները`

- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, և օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցում:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումներ թույլ տալը, եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների`

- առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով, և օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողության դադարեցում:»:

 

Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 121 -րդ և 122 -րդ հոդվածներով.

 

«Հոդված 121. Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ  տալը

 

 

Շինարարության ընթացքում տեխնիկական հսկողության իրականացման սահմանված կարգի խախտումներ թույլ  տալը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` տեխնիկական հսկողություն իրականացնողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:

 

 

«Հոդված 122. Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային

                        հսկողության իրականացման չապահովումը

 

Շինարարության ընթացքում տեխնիկական կամ հեղինակային հսկողության իրականացման չապահովումը`

- առաջացնում է տուգանքի նշանակում` կառուցապատողի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»:

 

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 19. Լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ  միջնորդագիրը

 

 

Օրենքով սահմանված դեպքերում քաղաքաշինական պետական տեսչության պետը խախտում կատարած իրավաբանական անձի լիցենզիայի գործողությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնում լիցենզավորող մարմին` խախտումների համար պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը հաստատելու օրվանից հնգօրյա ժամկետում:

Լիցենզավորող մարմինը միջնորդագրին ընթացք է տալիս օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 10.  Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը:

 

Հոդված11. Օրենքի տեքստում «գործունեության վերահսկողության և լիցենզավորման» բառերը փոխարինել «պետական» բառով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                  Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

26 հունիսի 2006թ.

ք.Ստեփանակերտ

           ՀՕ - 291