«ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2015թ. հունիսի 30-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի 63-րդ հոդվածի  1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողների համար, ըստ պաշտոնների խմբերի, կիրառվում են հետևյալ տարիքային սահմանափակումները՝

ա) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար՝ մինչև 60 տարին լրանալը.

բ) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 55 տարին լրանալը.

գ) ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև   50 տարին  լրանալը.

դ) կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների (բացառությամբ փրկարարական ծառայության ավագ ենթասպա կոչումով համալրվող պաշտոնների) համար՝ մինչև 45 տարին լրանալը, իսկ փրկարարական ծառայության ավագ ենթասպա կոչումով համալրվող պաշտոնների համար` մինչև 48 տարին լրանալը:

Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող և (կամ) բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 3 տարի ժամկետով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 3 տարի, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի կողմից սույն մասով նախատեսված սահմանային տարիքի հասած և ծառայությունը շարունակող ծառայողների ծառայության ժամկետը յուրաքանչյուր դեպքում երկարաձգվում է  մեկական տարով:»:

 

 

 

Հոդված  2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ                                  

 

                                          

2015թ. հուլիսի 17

Ստեփանակերտ

ՀՕ-39-Ն