‹‹ԼՂՀ փրկարար ծառայության մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Ընդունված է 2013 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  2006  թվականի  դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ՝ օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «ծառայության համար համարժեք վարձատրություն» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 40. Ծառայողի վարձատրությունը

 

  1. Փրկարար ծառայության յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:
  2. Փրկարար ծառայության ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 3. Ուժը կորցրած  ճանաչել  օրենքի  41-րդ,  42-րդ, 43-րդ, 44-րդ, 68-րդ, 70-րդ  և 76-րդ հոդվածները:

 

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասից հանել 2-րդ պարբերությունը։

 

Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածում հանել «վճարվում է հավելավճար ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի կրկնակի չափից ոչ պակաս չափով, կամ աշխատողի ցանկությամբ» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի  57-րդ  հոդվածի 4-րդ մասում «կողմից» բառից հետո լրացնել «՝ հաշվի առնելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 59-րդ հոդվածի՝

1) 12-րդ մասում «, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կվնասի ծառայությանը կամ կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում:» բառերը փոխարինել «՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:» բառերով.

2) 13-րդ մասում «դրամական բավարարումը» բառերը փոխարինել «ծառայողին աշխատավարձ» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Փրկարար ծառայության  կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:»:

 

Հոդված 9. Օրենքի 8-րդ գլխի վերնագրում, 49-րդ հոդվածի 1-ին մասում, 51-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 64-րդ հոդվածի 4-րդ մասում «դրամական բավարարում» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վարձատրություն» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 10. Օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «աշխատավարձի» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 69-րդ հոդվածի՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողներին դրամական պարգևատրումներ վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».

2) 2-րդ և 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 73-րդ հոդվածը:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                       Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

  28 դեկտեմբերի 2013թ.

  ք.Ստեփանակերտ

  ՀՕ-78-Ն