‹‹ԼՂՀ փրկարար ծառայության մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

Ընդունված է 2013 թվականի

մայիսի 30-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի 74-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «` տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի երեսունհինգապատիկի չափով» բառերը.

2) 3-րդ մասը «գումարների» բառից հետո լրացնել «չափերը,» բառը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

14 հունիսի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-30-Ն