Ընդունված է 2011 թվականի
նոյեմբերի 30-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ` օրենք) 73-րդ հոդվածի վերնագրից հանել «և կենսաթոշակները վերահաշվարկելը» բառերը:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ գլուխը և 108‑րդ հոդվածը:
Հոդված 3. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում «բազային կենսաթոշակի հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիմնական կենսաթոշակի երեսունհինգապատիկի» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
16 դեկտեմբերի 2011թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-63-Ն |