ԼՂՀ փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2003թ. պետական ծրագիրը հաստատելու մասին

                                                                                                                                                                                                                       Ընդունված է 2003թ. հունվարի 16-ին

Հոդված 1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման 2003 թվականի պետական ծրագիրը (հավելվածը կցվում է):

 

Հոդված 2. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                            Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

6 փետրվարի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ -27

 






Հ ա վ ե լ վ ա ծ

  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

 փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման

                                                                                                                       2003 թվականի պետական ծրագիրը հաստատելու

                                                                                                                մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

                                                                                            

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ

ԶԱՐԳԱՑՄԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ

 

Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

 

I  Ծրագրի մշակման հիմքերը

 

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության (այսուհետ՝ ՓՄՁ) զարգացման 2003 թվականի պետական ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն է:

            Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման քաղաքականության և ռազմավարության հիմնադրույթներն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի բյուջետային ուղերձը:

 

II  Ծրագրի խնդիրները

 

            Ծրագրի խնդիրներն են՝

            ա) ՓՄՁ-ի սուբյեկտների արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը և զարգացումը.

            բ) ՓՄՁ-ի սուբյեկտների արտաքին տնտեսական գործունեության ընդլայնումը և արտահանման խթանումը.

            գ) իրավական դաշտի հետագա բարելավումը.

            դ) ՓՄՁ-ի սուբյեկտների ֆինանսական և ներդրումային աջակցության հնարավորությունների ընդլայնումը.

            ե) ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարումը.

            զ) ՓՄՁ-ի սուբյեկտներին անհրաժեշտ տեղեկատվական և խորհրդատվական ծառայություններից, ուսուցողական ու կադրերի վերապատրաստման համակարգի ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը:

 

III  Ծրագրային միջոցառումների համակարգը

 

            2003 թվականի համար նախատեսված ծրագրային միջոցառումների համակարգն ընդգրկում է ՓՄՁ-ի ոլորտի զարգացման և պետական աջակցության հետևյալ հիմնական ուղղությունները.

 

 

1. «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամի ստեղծում

 

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՓՄՁ-ի պետական քաղաքականության և ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար կստեղծվի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամ (այսուհետ՝ հիմնադրամ):

            Հիմնադրամը  կմասնակցի պետության կողմից իրականացվող ՓՄՁ-ի ոլորտի համակարգման ու կարգավորման գործընթացներին՝ համապատասխան առաջարկություններ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն:

            Բանակցություններ կվարվեն Հայաստանի Հանրապետության «Հայկական զարգացման գործակալության», ՓՄՁ-ի զարգացման ազգային կենտրոնի, ինչպես նաև դոնոր կազմա-կերպությունների հետ՝ 2003 թվականին և հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման պետա-կան քաղաքականության և տարեկան ծրագրերի մասը կկազմեն:

Հիմնադրամը կիրականացնի «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված ՓՄՁ-ի սուբ-յեկտների ֆինանսական և  ներդրումային աջակցությունը:

           

2. ՓՄՁ-ի տեղեկատվական և խորհրդատվական ապահովումը

 

            Պետական կառավարման մարմինները, բիզնես-աջակցող կառույցները և ՓՄՁ-ի սուբյեկտները պետք է ապահովվեն համապատասխան տեղեկատվությամբ և խորհրդատվությամբ:

            Հիմնադրամի օժանդակությամբ նախատեսվում է ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվական ծառայությունների մատուցում հետևյալ ուղղություններով՝

            իրավական.

            ընկերությունների կառավարման.

            ֆինանսական (վարկային և ներդրումային).

            շուկաների (ներքին և արտաքին) ուսումնասիրման.

            գործարար ծրագրերի կազմման.

            որակի կառավարման.

            այլ խորհրդատվական ծառայություններ:

            Ձեռնարկատերերի արդյունավետ գործունեության ապահովման համար անհրաժեշտ է օպերատիվ տեղեկատվություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող ծրագրերի վերաբերյալ, որոնք աջակցում են ՓՄՁ-ի սուբյեկտներին իրենց գործունեության տարբեր բնագավառներում:

            Սույն ծրագրով հիմնադրամի կողմից՝

            - կիրականացվեն աշխատանքներ գործող տեղեկատվական համակարգերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՓՄՁ-ի սուբյեկտներին ներկայացնելու և այդ համակարգերի  տեղեկատվությունը նրանց տրամադրելու ուղղությամբ,

            - կհրատարակվեն տեղեկություններ ՓՄՁ-ին աջակցող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու ծրագրերի մասին:

 

3. ՓՄՁ-ների վիճակագրություն

 

ՓՄՁ-ի սուբյեկտները յուրաքանչյուր երկրի տնտեսական և սոցիալական կայունության հիմնական երաշխիքն են: Սակայն դրանց ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության զարգացման վրա դժվար է գնահատել առանց այդ ոլորտի առանձնացված վիճակագրական հաշվառման: Նման վիճակագրական տեղեկատվության առկայությունը հնարավորություն կընձեռի ոչ միայն գնահատել ոլորտի դերը երկրի տնտեսական և սոցիալական զարգացման գործընթացում, այլ նաև հաշվի առնել այդ տվյալները ոլորտի զարգացման և աջակցման պետական ծրագրեր մշակելիս:

Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրության վարման նախապատրաստում: Աշխատանքներ կիրականացվեն վիճակագրության վարման գործընթացը և դրա շարունակականությունն ապահովելու համար:

 

IV  Ծրագրի իրականացման սկզբունքները

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման 2003 թվականի պետական ծրագիրն իրականացվում է սույն ծրագրով նախատեսված ՓՄՁ-ին աջակցող կառույցների միջոցով՝

1. Նպատակային ենթածրագրերը մշակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարության կողմից՝ համապատասխան այլ պետական մարմինների մասնակցությամբ: Ենթածրագրերի մշակման աշխատանքներում կներգրավվեն նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:

2. Համաձայն «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի՝ ՓՄՁ-ի զարգացման տարեկան ծրագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հատուկ հաշվին հավաքագրվող գումարից հատկացնել 200.0 մլն դրամ:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման 2003 թվականի պետական ծրագրի իրականացման միջոցառումները (ցանկը կցվում է) մշակում և համակարգում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը, որպես ՓՄՁ-ի զարգացման պետական քա-ղաքականության մշակման համար պատասխանատու մարմին:

4. 2003 թվականի ընթացքում դոնոր կազմակերպությունների հետ ձեռք բերվելիք համաձայնությունների շրջանակներում կարող են իրականացվել ՓՄՁ-ի աջակցման համատեղ ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

 

 

Ց Ա Ն Կ 

 

         Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՓՄՁ-ի զարգացման 2003 թվականի պետական ծրագրի իրականացման միջոցառումների

 

Հ/հ

Միջոցառման անվանումը

Կատարողը

Ֆինանսա-վորման

գումարը *        /մլն. դրամ/

Կատարման ժամկետը

1.

«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամի ստեղծում և  2003 թ. աշխատանքների կազմակերպում

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն

-

 2003 թ.

հունվար

2.

ՓՄՁ-ի զարգացմանը նպաստող  իրավական ակտերի ընդունում

ԼՂՀ շահագրգիռ նախարարություններ և գերատեսչություններ

-

2003 թ.

3.

ՓՄՁ-ի սուբյեկտների վիճակագրու-

թյան վարման նախապատրաստում

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայություն

-

2003 թ.                     I եռամսյակ

4.

ՓՄՁ-ին  աջակցող  և ծառայություն-

ներ մատուցող կազմակերպություննե-

րի ու ծրագրերի  հրապարակում

«Փոքր և միջին

 ձեռնարկատիրության

 զարգացում»

 հիմնադրամ

1.0

2003 թ.                    II եռամսյակ

5.

ՓՄՁ-ի սուբյեկտներին խորհրդատվա-

կան, տեղեկատվական և մարքեթին-

գային ծառայությունների տրա-

մադրում, ներքին  և արտաքին շուկա-

ներում ապրանքների ու ծառայություն- ների իրացմանն աջակցություն

«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամ

2.0

2003 թ.

6.

Տեղեկատվական համակարգերին     ՓՄՁ-ի ոլորտի ինտեգրացման աշխատանքների իրականացում

«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամ

-

2003 թ.

7.

ՓՄՁ-ի զարգացման ծրագրերի մշակում միջազգային դոնորներին ներկայացնելու համար

ԼՂՀ շահագրգիռ նախարարություններ և գերատեսչություններ, «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամ

1.0

2003 թ.

8.

Դոնոր կազմակերպությունների հետ ՓՄՁ-ի զարգացման համատեղ ծրագրերի մշակում և իրականացում

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարություն

-

2003 թ.

9.

ՓՄՁ-ի  սուբյեկտների վարկավորում

 

այդ թվում՝

«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամ

196.0

2003 թ.

 

- խաղողագործություն և պտղաբուծություն

 

40.0

 

 

- անասնապահություն և ձկնաբուծություն

 

30.0

 

 

- գյուղմթերքների վերամշակում և սննդամթերքների  արտադրություն

 

36.0

 

 

- ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերություն

 

11.0

 

 

- ոչ պարենային արդյունաբերական ապրանքների արտադրություն

 

29.0

 

 

- կոմունալ ծառայությունների մատուցում (ջեռուցում, աղբահանում, ջրամատակարարում և այլն)

 

50.0

 

 

 

 

* ֆինանսավորման գումարները որևէ միջոցառման գծով չծախսվելու դեպքում կուղղվեն այլ միջոցառումների ֆինանսավորմանը: