Ընդունված է 2006թ. հունիսի 14-ին
Հոդված 1. «Փոստային կապի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.-րդ հոդվածով.
«Հոդված 61. Փոստային կապի ազգային օպերատորի գործունեությունը
Փոստային կապի ազգային օպերատորը՝ որպես վճարահաշվարկային կազմակերպություն, կարող է իրականացնել առևտրային և ցանկացած այլ գործունեություն, որի ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
3 հուլիսի 2006թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ - 295