Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 17-ին
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2007 թվականի, ՀՕ -1, այսուհետ` օրենք)`
1) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «թ» ենթակետում, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում և 15-րդ հոդվածի 12-րդ մասի 1-ին կետում «անշարժ գույքի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք (անշարժ գույքի գործակալներ)» բառերը փոխարինել «ռիելտորական գործունեություն իրականացնող անձինք» բառերով` համապատասխան հոլովաձևերով.
2) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժե» ենթակետի «շահումներով խաղեր» բառերը փոխարինել «, շահումով խաղեր, ներառյալ` ինտերնետ շահումով խաղեր» բառերով.
3) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 15-րդ հոդվածի 12-րդ մասի 4-րդ կետի «շահումով խաղ» բառերը փոխարինել «, շահումով խաղ, ներառյալ` ինտերնետ շահումով խաղ» բառերով.
4) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 15-րդ հոդվածի 12-րդ մասի 3-րդ կետը «թանկարժեք մետաղների և քարերի դիլերների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև արվեստի գործերի դիլերների և սակարկությունների կազմակերպիչների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժդ1» և «ժդ2» ենթակետերով`
«ժդ1) արվեստի գործերի դիլերները.
ժդ2) սակարկությունների կազմակերպիչները.».
2) 6-րդ կետի երկրորդ պարբերությունը «19-20-րդ հոդվածները» բառերից հետո լրացնել «, 22-րդ հոդվածը» բառերով.
3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Սույն օրենքի 21-րդ հոդվածը և 23-րդ հոդվածի 2-րդ մասը ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց նկատմամբ տարածվում են միայն դրանց` 10-ից ավելի աշխատակից ունենալու դեպքում:».
4) 24-րդ կետը «և Լիազորված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերով» բառերը փոխարինել «կամ Լիազորված մարմնի կողմից նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով» բառերով.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 241-րդ կետ`
«241) ցածր ռիսկի չափանիշ` սույն օրենքով կամ Լիազորված մարմնի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այնպիսի չափանիշներ, որոնք վկայում են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման ցածր հավանականության մասին, այդ թվում` փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից արդյունավետորեն վերահսկվող ֆինանսական հաստատությունները, պետական մարմինները կամ պետական սեփականություն հանդիսացող կազմակերպությունները.».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 29-րդ կետ`
«29) կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն` գործարք կամ գործարար հարաբերություն, որի դեպքում սույն օրենքով, Լիազորված մարմնի ուղեցույցներով, հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով սահմանված, կամ այլ դեպքերում կասկածվում է, կամ բավարար հիմքեր կան կասկածելու, որ այդ գործարքում կամ գործարար հարաբերությունում ներառված գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով կամ այդ գույքը կապված է ահաբեկչության ֆինանսավորման հետ, ինչպես նաև եթե ֆինանսական միջոցները կամ այլ գույքը կապված է ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների հետ, կամ առկա է մտադրություն դրանք օգտագործել ահաբեկչական կազմակերպությունների կամ անհատ ահաբեկիչների կողմից` ահաբեկչական նպատակներով:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Ոչ ֆինանսական այդ հաստատությունների կամ անձանց նկատմամբ օրենքով սահմանված գաղտնիքի պահպանման պահանջը կարող է կիրառվել միայն այնպիսի տեղեկատվության դեպքում, որը հայտնի է դարձել հիշյալ հաստատություններին կամ անձանց` օրենքով իրենց վերապահված լիազորությունները կատարելիս:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասը, 7-րդ հոդվածի 5-րդ մասը և 15-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը «առնվազն 5 տարի» բառերից առաջ լրացնել «գործարար հարաբերությունը դադարեցնելուց կամ գործարքը կատարելուց հետո» բառերով:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով`
«4. Լիցենզավորող մարմինը պարտավոր է հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորմանը (նշանակմանը, թույլտվության տրամադրմանը) և լիցենզիայի (նշանակման, թույլտվության տրամադրման) դադարմանը հաջորդող 15 օրվա ընթացքում այդ մասին հայտնել Լիազորված մարմին: Հաշվետվություն տրամադրող անձը պարտավոր է լիցենզավորմանը (նշանակմանը, թույլտվության տրամադրմանը) հաջորդող մեկամսյա ժամկետում հաշվառվել Լիազորված մարմնում` Լիազորված մարմնի սահմանած կարգով:»:
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 9-րդ կետը «վերահսկողության իրականացումը» բառերից հետո լրացնել «` այլ վերահսկող մարմինների հետ համագործակցելով» բառերով.
2) 2-րդ մասի «պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում` ֆինանսական դիտարկումների կատարումն ապահովող ծառայություն» բառերը փոխարինել «ֆինանսական դիտարկումների կատարումն ապահովող պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում (այսուհետ` ֆինանսական դիտարկումների ստորաբաժանում)» բառերով.
3) 2-րդ և 4-րդ մասի «կատարումն ապահովող ծառայության» բառերը փոխարինել «ստորաբաժանման» բառով.
4) 2-րդ մասի «7-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված գործառույթները և լիազորությունները» բառերը փոխարինել «7-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված գործառույթները և լիազորությունները: Սույն հոդվածի առաջին մասի 12-րդ կետով սահմանված լիազորությունն իրականացվում է Լիազորված մարմնի ղեկավարի սահմանած կարգով» բառերով.
5) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3.Ֆինանսական դիտարկումների ստորաբաժանման աշխատակիցների սոցիալական, այդ թվում` կենսաթոշակային ապահովությունը, իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ֆինանսական դիտարկումների ստորաբաժանման աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ չեն և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Ֆինանսական դիտարկումների ստորաբաժանման աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ֆինանսական դիտարկումների ստորաբաժանման ղեկավարին և աշխատակիցներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լիազորված մարմնի ղեկավարը:
Ֆինանսական դիտարկումների ստորաբաժանումը իր գործառույթների կատարման համար հաշվետու է Լիազորված մարմնի ղեկավարին:».
6) 4-րդ և 5-րդ մասերի «ծառայողներ» բառը փոխարինել «ստորաբաժանման աշխատակիցներ» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 7-րդ կետը «բարձր ռիսկի» բառերից հետո լրացնել «կամ ցածր ռիսկի» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «81-րդ» կետով`
«81) ֆինանսական հաստատությունների կողմից գործարքների (գործարար հարաբերությունների) կասկածելիության որոշման և այդ կապակցությամբ Լիազորված մարմնին հաշվետվության տրամադրման հարցի քննարկման նվազագույն կանոնները.»:
Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը «ինքնությունը» բառից հետո լրացնել «և հաճախորդի անունից հանդես գալու նրա լիազորությունը» բառերով.
2) 8-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) ստանա ավագ ղեկավարության հավանությունը հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելուց առաջ, գործարար հարաբերությունը շարունակելու համար, ինչպես նաև այն դեպքերում, երբ հետագայում պարզվում է, որ հաճախորդը կամ իրական շահառուն եղել է կամ դառնում է քաղաքական ազդեցություն ունեցող անձ.».
3) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Հաշվետվություն տրամադրող անձանց համար հաճախորդի նույնականացման և տեղեկությունների իսկության ստուգման ժամանակ կարող են հիմք ծառայել հաշվետվություն տրամադրող այլ անձանց, մասնագիտացված միջնորդների կամ երրորդ անձանց ներկայացնելու իրավասություն ունեցող անձանց կողմից հաճախորդի նույնականացման և տեղեկությունների իսկության ստուգման արդյունքում ստացված տվյալները` միայն հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով:»:
Հոդված 10. Օրենքի 6-րդ գլխում «ֆինանսական հաստատություններ» բառերը փոխարինել «հաշվետվություն տրամադրող անձինք» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`
1) 1-ին, 5-րդ և 8-րդ մասերը «փողերի լվացման» բառերից հետո լրացնել «կամ ահաբեկչության ֆինանսավորման» բառերով.
2) 2-րդ մասի «10 օրով» բառերը փոխարինել «մինչև 5 օրով» բառերով.
3) 3-րդ մասը «կասեցման մասին տեղեկանալու» բառերից հետո լրացնել «կամ իր կողմից գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման» բառերով.
4) 3-րդ մասը «կենտրոնին 5-օրյա» բառերը փոխարինել «ստորաբաժանմանը 5-օրյա (բացառիկ դեպքերում 10- օրյա)» բառերով:
Հոդված 12. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) վերնագիրը, 2-րդ մասը, 3-րդ մասի առաջին պարբերությունը և 4-րդ մասը «սույն օրենքի» բառերից հետո լրացնել «և սույն օրենքի հիման վրա ընդունված իրավական ակտերի» բառերը.
2) 3-րդ մասի 5-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «91-րդ», «92-րդ» և «93-րդ» կետերով`
«91) սույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
92) սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով.
93) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելն առաջացնում է նախազգուշացման և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում և (կամ) տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.»:
Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «գույքի չափով,» բառերից հետո լրացնել «բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը» բառերով.
2) 2-րդ մասը «գույքի չափով,» բառերից հետո լրացնել «բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը» բառերով.
3) 3-րդ մասը «գույքի չափով,» բառերից հետո լրացնել «բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը» բառերով.
4) 4-րդ մասը «գույքի չափով,» բառերից հետո լրացնել «բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի քսանհազարապատիկը» բառերով:
Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-61-Ն