«Փաստաբանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2014թ. դեկտեմբերի 18-ին

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-223 օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «10-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված լիազորությունների» բառերը փոխարինել «10-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով նախատեսված լիազորության» բառերով:

 

Հոդված 2. «Փաստաբանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-38-Ն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում «2015 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2016 թվականի հունվարի 1-ից» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

    2014թ. դեկտեմբերի 29

    Ստեփանակերտ

    ՀՕ-56-Ն