Ընդունված է 2007թ. սեպտեմբերի 5-ին
Հոդված 1. «Փաստաբանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (3 դեկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-223, այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 301-րդ հոդվածով.
«Հոդված 301. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանում հավատարմագրված փաստաբանը
1. Հավատարմագիրը փաստաբանին տրամադրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանում փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:
2. Հավատարմագիր ստանալու համար փաստաբանը յուրաքանչյուր տարի` նոյեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, գրավոր դիմում է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին:
3. Դիմումի հետ միասին ներկայացվում են հավատարմագիր տրամադրելու վերաբերյալ Պալատի տասը այլ փաստաբանների գրավոր համաձայնությունները: Յուրաքանչյուր փաստաբան օրացուցային տարվա ընթացքում իրավունք ունի միայն մեկ փաստաբանի հավատարմագիր տրամադրելու համար համաձայնություն տալու: Եթե միևնույն փաստաբանը տվել է մեկից ավելի փաստաբանի հավատարմագրման համաձայնություն, ապա նախապատվությունը տրվում է Գերագույն դատարան ավելի վաղ ներկայացված համաձայնությանը:
4. Դիմումը և դրան կից փաստաթղթերը հանձնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի գրասենյակ: Դիմումը և դրան կից փաստաթղթերն ընդունելիս դրանց վրա նշվում են հանձնման օրը և ժամը:
5. Հավատարմագրերը տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի կողմից` տվյալ փաստաբանին հավատարմագրելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը, ստա-նալով փաստաբանի դիմումը և դրան կից փաստաթղթերը, ստուգում է դրանց համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին և հավատարմագրում է փաստաբանին դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:
Հավատարմագիրը տրամադրվում է տասներեք ամիս գործողության ժամկետով:
7. Հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում, եթե`
ա) լրացել է հավատարմագրի ժամկետը.
բ) դադարեցվել է արտոնագրի գործողությունը.
գ) փաստաբանը գրավոր դիմել է հավատարմագրի գործողությունը դադարեցնելու համար:
8. Եթե վճռաբեկ բողոք բերած փաստաբանի հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում բողոքը ներկայացնելուց հետո, սակայն մինչև Գերագույն դատարանում բողոքի քննության պահը, ապա բերված բողոքը ենթակա է քննության:
9. Փաստաբանական պալատի նախագահը փաստաբանների արտոնագրերի գործողությունը դադարեցված ճանաչելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին:
10. Փաստաբանին տրամադրված փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տրամադրված հավատարմագրի գործողության կասեցման:»:
Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը «գրասենյակի ղեկավարից» բառերից հետո լրացնել «, ով կարող է ունենալ երկու օգնականներ,» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների թվաքանակը սահ-մանում է փաստաբանների պալատի խորհուրդը` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման սահմաններում:»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը:
Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 46. Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի
փոխհատուցումը
Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունը:
Փաստաբանների պալատի նախագահը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի համաձայնությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանի գրասենյակի ծախ-սերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետա-կան բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:
Կառավարությունը Ազգային ժողով և փաստաբանների պալատ է ներկայացնում բյու-ջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:
Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:
Հանրային պաշտպանի գրասենյակը կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել օրենքով չարգելված աղբյուրներից, որոնք կարող են ծախսվել գրասենյակի գործունեության բարելավման, ինչպես նաև հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության նպատակով դրա-մական խրախուսման համար:
Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:
Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը և հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր:
Հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Ստեփանակերտ քա-ղաքի դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ, որի դեպքում փոխ-հատուցվող գումարի չափը սահմանվում է Ստեփանակերտ քաղաքի դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:
Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում` հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:
Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով` անկախ հանրային պաշտպանների կողմից կատարված փաստացի ծախսերից:»:
Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Սույն օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության մեջ մտնելը չի կարող հանգեցնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձի նվազեցման:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
5 հոկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-64