Հոդված 1. «Փաստաբանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում (19 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-223, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը, 31-րդ, 32-րդ և 38-րդ հոդվածները, 39-րդ հոդվածի 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետից հանել «(բացառությամբ հատուկ արտոնագրի)» բառերը:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ հատուկ արտոնագիր ստանալու համար` հատուկ ծրագրով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի վերնագրից, 1-ին, 2-րդ և 5-րդ մասերից հանել «և հատուկ արտոնագրի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Փաստաբանների պալատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող փաստաբանական միության անդամ փաստաբանների արտոնագրերը փոխարինում է փաս-տաբանների պալատի արտոնագրերով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող փաստաբանական միության տրամադրած արտոնագրերն ուժի մեջ են փաստաբանների պալատի գրանցման պահից եռամսյա ժամկետում:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների հատուկ արտոնագրերը:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
9 դեկտեմբերի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 316