«Տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2014թ. նոյեմբերի 26-ին

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-103 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 5-րդ պարբերությունում «իրականացնում` առաքման գործունեություն» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «ունենա սերտիֆիկատ և» բառերը.

2) 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասից հանել «,անցել են բժշկական քննություն» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 2014թ. դեկտեմբերի 8

 Ստեփանակերտ

 ՀՕ-48-Ն