Ընդունված է 2007թ. հունիսի 20-ին
Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանօրենքի (21 մարտի 2000 թվականի, ՀՕ-103, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում`
ա) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որը նախատեսված է քաղաքացիների և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ունի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական և խողովակաշարային:».
բ) երրորդ պարբերությունը «ավտոկայարանները,» բառից հետո լրացնել «ավտոկայանները,» բառով, «հավաքակայանները» բառից հետո` «և հավաքատեղերը» բառերով, իսկ նույն պարբերության «ենթակարգավարական» բառը փոխարինել «երթակարգավարական» բառով.
գ) չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տրանսպորտային ծառայություն` վճարովի կամ օրենքով սահմանված կարգով փոխադրումների իրականացման ծառայություն, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը փոխադրումն իրականացնում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար:».
դ) հինգերորդ պարբերության «ձեռներեց» բառը փոխարինել «ձեռնարկատեր» բառով.
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Ընդհանուր օգտագործման տրանսպորտ` տրանսպորտային միջոցկամ տրանսպորտի շարժակազմ, որովփոխադրողը պարտավոր է ուղևորների, ուղեբեռների և բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով և փոխադրման պայմանագրով:»:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տրանսպորտային միջոցների շահագործման, երթևեկության անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման և սանիտարական ու բնապահպանական պահանջներն ու նորմերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած համապատասխան պետական կառավարման մարմնի ներկայացմամբ:»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Տրանսպորտային գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը սահմանվում է օրենքով, իրականացվում են լիցենզիայի հիման վրա:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.
«3. Արտակարգ իրավիճակների, տարերային աղետների և օրենքով սահմանված այլ դեպքերում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրանսպորտային միջոցների և դրանց շահագործող անձնակազմի օգտագործման հետևանքով կազմակերպությունների կրած վնասները փոխհատուցվում են օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 81 -րդ հոդվածով.
«Հոդված 81. Տրանսպորտային ծառայությունների մատուցումը
Տրանսպորտային ծառայությունների մատուցումն իրականացվում է ուղևորների և ուղեբեռների, բեռների փոխադրումների կազմակերպման, տրանսպորտային առաքման և տրանսպորտային այլ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա:»:
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի յոթերորդ մասը «օգտագործման» բառից հետո լրացնել «ավտոմոբիլային», իսկ «կազմակերպությունները» բառից հետո` «և անհատ ձեռնարկատերերը» բառերով.
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածում`
ա) «գ» ենթակետի «մինչև 7 տարեկան» բառերը փոխարինել «տրանսպորտի տվյալ տեսակի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի» բառերով.
բ) «դ» ենթակետը «փոխադրել» բառից հետո լրացնել «տրանսպորտի տվյալ տեսակի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.
գ) «ե» ենթակետը «հանձնել» բառից հետո լրացնել «տրանսպորտի տվյալ տեսակի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերի» բառերով.
դ) «է» ենթակետը «ծախսերը» բառից հետո լրացնել «, փոխադրումից ուշանալու դեպքում` տրանսպորտի տվյալ տեսակի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի`
ա) վերնագրի «կարգը» բառը փոխարինել «իրավունքը» բառով.
բ) երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:»:
Հոդված 9.Օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 10.Օրենքի 22-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 11. Օրենքի 24-րդ հոդվածում`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.
«11. Տրանսպորտային միջոցները, տրանսպորտային ուղիները և տրանսպորտային համակարգի այլ օբյեկտներ պետք է համապատասխանեն աշխատանքների անվտանգ ապահովման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:».
բ) հինգերորդ մասի «օրենսդրությամբ» բառը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասը «երկաթուղային,» բառից հետո լրացնել «ավտոմոբիլային» բառով, իսկ նույն մասի «փոխադրումների» բառը փոխարինել «ուղևորափոխադրումների» բառով:
Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
25 հուլիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-63