«Տրանսպորտի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2002թ. սեպտեմբերի 14-ին

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի երրորդ մասը «ավտոկայարանները,» բառից հետո լրացնել «ենթակարգավարական կետերը,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 7-րդ կետերով՝

            «4. Բեռների փոխադրման պայմանագրի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է բեռնառաքողից ստացած բեռը նշանակման վայր փոխադրել եւ հանձնել լիազորված անձին, իսկ բեռնառաքողը պարտավոր է վճարել պայմանագրով կամ սակագներով նախատեսված փոխադրավարձը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում բեռների փոխադրման պայմա-նագրին կցվում են բեռնագիրը եւ բեռնառաքման համար անհրաժեշտ փաստաթղթերը:»:

 

            «7. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

            Այդ կապակցությամբ նշված հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերը համարել համապատասխանաբար 5-րդ եւ 6-րդ կետեր:

 

         Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                              Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

    

3  հոկտեմբերի 2002 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-2