Տրանսպորտի մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունվել է 2000թ. փետրվարի 15-ին

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տրանսպորտային գործունեության իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմնադրույթները, այդ գործունեության մասնակիցների իրավասությունը եւ պատասխանատվությունը, ապահովում է նրանց օրինական շահերի պաշտպանությունը:

 

 ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

 

Տրանսպորտ՝ պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որն ունի հետեւյալ տեսակները՝ ավտոմոբիլային, երկաթուղային, խողովակաշարային, օդային:

Տրանսպորտային գործունեություն՝ փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, հաղորդակցության ուղիների օգտագործման, ինչպես նաեւ փոխադրումների ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն:

Տրանսպորտային համակարգ՝ տրանսպորտային միջոցների եւ ուղիների տեխնոլոգիական շաղկապված համակարգ՝ անկախ սեփականության ձեւից: Տրանսպորտային համակարգն ընդգրկում է օդանավակայանները, երկաթուղու  կայարանները, ավտոկայարանները, տրանսպորտային միջոցների հավաքակայանները, կամուրջները, թունելները, նորոգման եւ օժանդակ այլ օբյեկտները, որոնք անհրաժեշտ են բեռնման-բեռնաթափման աշխատանքների, ուղեւորների սպասարկման, տրանսպորտային միջոցների եւ հաղորդակցության ուղիների շահագործման համար:

Տրանսպորտային ծառայություն՝ վճարովի ուղեւորափոխադրումներ, բեռնափոխադրումներ« եթե բեռը չի պատկանում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ օգտագործողին:

Փոխադրող՝ իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց« որը մատուցում է ուղեւորների« ուղեբեռների« բեռների եւ փոստի փոխադրման ծառայություններ« իրականացնում՝ առաքման գործունեություն£

Պատվիրատու՝ (բեռը ստացող, բեռնառաքող, ուղեւոր) իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրանսպորտն օգտագործում է փոխադրողի հետ կնքված պայմանագրի համաձայն:

 

Հոդված 2. Տրանսպորտի մասին օրենսդրությունը

 

1. Տրանսպորտային գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորվում են  սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

2. Տրանսպորտային միջոցների շահագործման պայմանները, երթեւեկության անվտանգության ապահովման, աշխատանքի պաշտպանության, հրդեհային անվտանգության ապահովման եւ սանիտարական նորմերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

 

Հոդված 3. Տրանսպորտային տարածքը

 

1. Տրանսպորտային տարածք են համարվում այն հողերը, որոնք օգտագործվում են՝

 ա)  տրանսպորտային գործունեության կազմակերպման համար.

 բ) ճանապարհների, հաղորդակցության ուղիների շինարարության, պահպանության  եւ շահագործման համար:

 2. Տրանսպորտային տարածքի օգտագործումը կարգավորվում է սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային եւ քաղաքացիական օրենսդրությամբ:

 

 ԳԼՈՒԽ 2

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Հոդված 4. Տրանսպորտային գործունեության պետական կարգավորումը

 

1. Տրանսպորտային գործունեության պետական կարգավորումն իրականացվում է հետեւյալ ձեւերով` իրավական պաշտպանություն, լիցենզավորում, հարկում, ֆինանսավորում, սակագների ձեւավորում, ներդրում, տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողություն:    

2. Պետական մարմիններն իրավունք չունեն միջամտել տրանսպորտային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների տնտեսական գործունեությանը, օգտագործել դրանք շահագործող անձնակազմին, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հոդված 5. Տրանսպորտային համակարգի պետական կառավարումը

 

1. Տրանսպորտային համակարգի պետական կառավարումն իրականացնում է տրասնպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

2. Տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինն ունի հետեւյալ հիմնական խնդիրները՝

- տրանսպորտի ոլորտում միջպետական համագործակցություն.

- անկախ սեփականության ձեւից՝ տրանսպորտի շահագործման տեխնիկական նորմերի եւ ստանդարտների մշակում.

- տրանսպորտի բոլոր տեսակների համար պետական ծրագրերի եւ հայեցակարգերի մշակում, տեխնիկական քաղաքականության մշակում եւ իրագործում, ուսուցում եւ կադրերի որակավորման բարձրացում.

- տեղեկատվության համակարգում, վերլուծություն եւ կանխատեսում.

- ուղեւորափոխադրումների միասնական համակարգի կազմակերպում.

- սահմանված կարգով տրանսպորտի բոլոր տեսակների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ եւ տեխնիկական նորմատիվ ակտերի մշակում եւ հաստատում.

- տրանսպորտի ոլորտի նորմատիվ իրավական ակտերի կատարման վերահսկողության  իրականացում.

- օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում՝ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործունեության  համակարգում:

 

Հոդված 6. Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները տրանսպորտի ոլորտում

 

Տրանսպորտի ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 7. Տրանսպորտային գործունեության լիցենզավորումը

 

1. Տրանսպորտային գործունեության առանձին տեսակներ, որոնց ցանկը եւ լիցենզավորման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իրականացվում են լիցենզիայի հիման վրա:

2. Լիցենզավորումը եւ այդ գործունեության հետ կապված վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

 

 ԳԼՈՒԽ 3

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

Հոդված 8. Տնտեսական գործունեության հիմունքները

 

1. Կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների  սահմանած սակագներով, անվճար, զեղչ գներով ուղեւորափոխադրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների կրած վնասները փոխհատուցվում են պետական կամ համայնքների բյուջեներից:

2. Հաղորդակցության ուղիների, կայարանների, օդանավակայանների, կամուրջների, թունելների, ուղեւորային հարթակների եւ այլ շինությունների շինարարությունն իրականացվում է պետական եւ համայնքային բյուջեների, նպատակային հիմնադրամների եւ իրավաբանական ու ֆիզիկական  անձանց կամավոր մուծումների հաշվին:

 

Հոդված 9. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը եւ բեռնառաքումը

 

1. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների փոխադրումը եւ բեռնառաքումը կատարվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:

2. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների փոխադրման եւ բեռնառաքման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով,  փոխադրման պայմանագրով:

3. Ուղեւորների փոխադրման պայմանագրի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է ուղեւորին եւ ուղեբեռը փոխադրել նշանակման վայր, իսկ ուղեւորը պարտավոր է վճարել ուղեվարձը եւ ուղեբեռի փոխադրման վճարը: Օրենսդրությամբ սահմանված դեպքերում պայմանագրին կցվում են տոմսը եւ ուղեբեռի հաշիվը:

4. Չարտերային փոխադրման պայմանագրի համաձայն՝ կողմերից մեկը մյուս կողմին է տրամադրում տրանսպորտային միջոցի տարողությունը կամ դրա մի մասը:

5. Կանոնավոր փոխադրումների անհրաժեշտության դեպքում կողմերը կարող են կնքել փոխադրումների կազմակերպման պայմանագիր, որի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է պարբերաբար ընդունել, իսկ բեռնառաքողը՝ փոխադրման ներկայացնել սահմանված քանակությամբ բեռ: Կանոնավոր փոխադրումների կազմակերպման մշտական պայմանագիրը պարունակում է փոխադրումների ծավալը, պարբերականությունը, փոխադրման որակը, տրանսպորտային միջոցների հատկացման եւ բեռների փոխադրման այլ պայմաններ, որոնք օրենքով նախատեսված չեն եւ օրենքին չեն հակասում:

 

Հոդված 10. Ուղիղ խառը փոխադրումները

 

Ուղիղ խառը փոխադրումները կարող են կատարվել տրանսպորտի մի քանի տեսակների մասնակցությամբ՝ փոխադրման մեկ միասնական փաստաթղթով: Փոխադրման պայմանները սահմանվում են տրանսպորտի տարբեր տեսակների փոխադրողների միջեւ կնքվող պայմանագրերով:

 

Հոդված 11. Տրանսպորտային միջոց տրամադրելը, բեռներ մշակելը

 

1. Փոխադրողը« պայմանագրի համաձայն« պարտավոր է բեռնառաքողին տրամադրել սարքին տրանսպորտային միջոց, որը պետք է բավարարի նշված բեռնման-փոխադրման պահանջները:

Բեռնառաքողն իրավունք ունի հրաժարվել տրամադրված տրանսպորտային միջոցից, եթե այն չի համապատասխանում բեռների փոխադրման պահանջներին:

2. Բեռի մշակումը կատարում է փոխադրողը կամ բեռնառաքողը՝ պահպանելով պայմանագրով սահմանված կարգը, ժամկետը, օրենքների եւ  այլ իրավական ակտերի պահանջները:

3. Փոխադրողը բեռի մշակումը կատարում է բեռնառաքողի հաշվին:

 

Հոդված 12. Փոխադրավարձը

 

1. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների, փոստի փոխադրման համար գանձվում է պայմանագրով սահմանված վարձ, եթե օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Բեռի տիրոջ պահանջով՝ ծառայությունների եւ աշխատանքների դիմաց վճարումը կատարվում է սակագներով կամ կողմերի համաձայնությամբ:

3. Եթե բեռի տերը փոխադրավարձը չի վճարում, փոխադրողն իրավունք ունի պահել փոխադրման համար իրեն հանձնված բեռը՝ փոխադրավարձը եւ տրանսպորտային այլ ծախսերը ծածկելու համար« եթե դա նախատեսված է պայմանագրով:

4. Փոխադրամիջոցի խափանման պատճառով ուղեւորին, բեռը, ուղեբեռը եւ փոստը նշանակման վայր հասցնելու լրացուցիչ ծախսերը կատարվում են փոխադրողի հաշվին:

 

Հոդված 13. Ուղեւորների, բեռների, ուղեբեռների եւ փոստի փոխադրման ժամկետները

 

Փոխադրողը պարտավոր է ուղեւորներին, բեռը, ուղեբեռը եւ փոստը նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում: Եթե տեղ հասցնելու ժամկետները պայմանագրում նշված չեն, ապա այն պետք է իրականացվի հնարավոր ամենակարճ ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան երթուղու գծակարգով (սխեմայով) սահմանված առավելագույն ժամանակում:

 

Հոդված 14. Բեռնառաքողի՝ բեռը տնօրինելու լիազորությունները

 

1. Բեռնառաքողը կամ նրա լիազորած անձը կարող է պահանջել փոխադրողից՝ դադարեցնել փոխադրումը կամ վերադարձնել բեռը: Այդ դեպքում փոխադրողն իրավունք ունի պահանջել, որ հատուցվեն փաստացի կատարված ծախսերը:

2. Բեռնառաքողն այդ լիազորությունները կորցնում է բեռը նշանակման վայր հասցնելուց հետո՝ բեռը ստացողին հանձնելու պահից:

 

Հոդված 15.Ուղեւորների իրավունքները

 

Ուղեւորն իրավունք ունի՝

ա) ձեռք բերել տրանսպորտի ցանկացած տեսակի եւ ցանկացած երթուղու տոմս« եթե դրանք բաց են ուղեւորափոխադրումների համար.

բ) տեղ զբաղեցնել ձեռք բերված տոմսին համապատասխան.

գ) տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում« առանց առանձին նստատեղերի հատկացման« ուղեւորի հետ կարող է անվճար երթեւեկել մինչեւ 7 տարեկան մեկ երեխա.

դ) իր հետ անվճար փոխադրել սահմանված չափի ձեռքի ծանրոց.

ե) սահմանված սակագներով փոխադրման հանձնել ուղեբեռ.

զ) փոխադրման ընթացքում  երկարացնել տոմսի գործողության ժամկետը.

է) մինչեւ փոխադրումն սկսվելը վերադարձնել տոմսը եւ փոխադրողի ցանկացած տոմսարկղում հետ ստանալ վճարված գումարը՝ վճարելով տոմսի ձեւակերպման հետ կապված ծախսերը.

ը) պահանջել փոխադրողի պատճառով հասցված վնասի հատուցում:

 

 ԳԼՈՒԽ 4

 

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՄԱՆ

ԺԱՄԱՆԱԿ

 

Հոդված 16. Տրանսպորտային միջոցին ներկայացվող պահանջները

 

1. Տրանսպորտային միջոցը պետք է ունենա սերտիֆիկատ եւ համապատասխանի անվտանգության« բժշկասանիտարական պահանջներին« աշխատանքի պաշտպանության նորմերին« բնապահպանական անվտանգության միջազգային եւ պետական ստանդարտներին:

2. Չգրանցված տրանսպորտային միջոցի շահագործումն արգելվում է:

3. Սերտիֆիկացման պահանջները սահմանվում են օրենքով եւ իրավական այլ ակտերով:

4. Սերտիֆիկացումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը:

 

Հոդված 17© Տրանսպորտային միջոցը վարելու կարգը

 

1. Տրանսպորտային միջոցը վարելու իրավունք ունեն այն անձինք« ովքեր ունեն անհրաժեշտ որակավորում« անցել են բժշկական քննություն եւ ունեն սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ:

2.Տրանսպորտային միջոցը վարելու որակավորման պահանջները հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Անձնակազմի առողջական վիճակի գնահատման չափանիշները սահմանվում են առողջապահության համակարգի պետական լիազորված մարմնի սահմանած կարգով:

 

Հոդված 18. Փոխադրողի պատասխանատվությունը

 

1. Փոխադրման հետ կապված պարտականությունները չկատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն օրենքով« այլ օրենքներով եւ իրավական ակտերով« քաղաքացիական օրենսդրությամբ« ինչպես նաեւ կողմերի միջեւ կնքված պայմանագրով£ Ուղեւորի« բեռնառաքողի եւ փոխադրողի միջեւ կնքված այն պայմանագրերը« որոնք սահմանափակում են օրենքով սահմանված նրանց իրավունքները եւ պարտականությունները« առոչինչ են:

2. Ուղեւորային փոխադրման պայմանագրի համաձայն՝ փոխադրողը պարտավոր է ապահովել ուղեւորի անվտանգությունը« ստեղծել սպասարկման անհրաժեշտ հարմարություններ եւ պայմաններ« իսկ ուղեբեռի առկայության դեպքում՝ ապահովել ժամանակին դրա փոխադրումը եւ պահպանությունը: Եթե փոխադրողը հրաժարվում է շարունակել փոխադրումը« ապա պարտավոր է իր հաշվին ուղեւորին փոխադրել նշանակման վայր կամ հատուցել պայմանագրի խախտման պատճառով ուղեւորի կրած վնասը:

3. Փոխադրողը պարտավոր է ուղեւորին« բեռը« ուղեբեռը կամ փոստը նշանակման վայր հասցնել որոշակի ժամանակի ընթացքում« որը կարգավորվում է տրանսպորտի տվյալ տեսակի մասին օրենքով կամ փոխադրման կանոններով: Եթե ժամկետներն օրենքով կարգավորված չեն« ապա կողմերն իրավունք ունեն դրանք սահմանել պայմանագրով:

4. Փոխադրողը երաշխավորում է բեռի« ուղեբեռի եւ փոստի պահպանման անվտանգությունը՝ փոխադրման համար ընդունելու պահից մինչեւ ստացողին հանձնելը:

5. Փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի« ուղեբեռի եւ փոստի կորստի համար« իսկ վնասվելու դեպքում« հատուցում է իր մեղքով հասցված վնասը՝ տվյալ տեսակի տրանսպորտի մասին օրենքից բխող կանոնների եւ փոխադրման պայմանագրի համաձայն« բայց միջազգային նորմերով սահմանված չափերից ոչ ավելի:

6. Փոխադրողն իր գույքով պատասխանատու է փոխադրման ընթացքում ուղեւորի առողջությանը հասցված վնասի համար;Վնասի հատուցման կարգը սահմանվում է օրենքով« փոխադրման եւ ապահովագրության պայմանագրերով:

 

Հոդված 19. Փոխադրողի պատասխանատվությունը տրանսպորտային միջոց չտրամադրելու եւ բեռնառաքողի պատասխանատվությունը տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու դեպքերում

 

1. Պայմանագրով նախատեսված հայտի համաձայն՝ բեռներ փոխադրելու համար տրանսպորտային միջոց չտրամադրելու« բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցն այլ պատճառով չօգտագործելու դեպքում տրանսպորտային ծառայություն կատարողը եւ բեռնառաքողը պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ պայմանագրի համաձայն:

2. Փոխադրողը եւ բեռնառաքողն ազատվում են տրանսպորտային միջոց չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու պատասխանատվությունից« եթե դրանք առաջացել են՝

ա) անհաղթահարելի հանգամանքների հետեւանքով (ֆորս-մաժոր).

բ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

 

Հոդված 20. Փոխադրողի պատասխանատվությունն ուղերթը (փոխադրումը) ուշացնելու դեպքում 

 

1. Փոխադրողը պատասխանատվություն է կրում ուղերթն ուշացնելու« ինչպես նաեւ նշանակման վայր ուշ հասցնելու դեպքերում« եթե ուշացումը տեղի է ունեցել փոխադրողի պատճառով« եւ չի հիմնավորվում« որ ուղերթի ուշացումը կամ ուշ հասնելն անհաղթահարելի հանգամանքների (ֆորս-մաժոր)« ուղեւորների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի վերացման կամ փոխադրումն անհնարին դարձնող այլ հանգամանքների հետեւանք է:

2. Եթե պատվիրատուն տրանսպորտային ծառայությունից հրաժարվում է ուղերթն ուշանալու պատճառով« ապա փոխադրողը պարտավոր է հատուցել նրա վճարած փոխադրավարձն ամբողջությամբ:

3. Եթե ուղերթն ուշանում է երկար ժամանակով« որի հետեւանքով գիշերելու անհրաժեշտություն է առաջանում, ապա փոխադրողը պարտավոր է ուղեւորների համար ապահովել պատշաճ օթեւան եւ սնունդ:

4. Պատվիրատուի պահանջով նրան պետք է տրվի պաշտոնական փաստաթուղթ« կամ տոմսի վրա նշում կատարվի՝ ուղերթն ուշանալու կամ փոխելու մասին:

 

Հոդված 21. Նախապահանջները եւ հայցերը

 

1. Հայց ներկայացնելուց առաջ կողմերը կարող են ներկայացնել նախապահանջ՝ օրենքով սահմանված կարգով:

2. Բեռների փոխադրումներով նախապահանջների ներկայացման ժամկետները սահմանվում են  օրենքով:

3. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում ուղեւորների եւ ուղեբեռների փոխադրման հետ կապված պահանջների վրա:

 

Հոդված 22. Փոխադրողի պատասխանատվությունն ուղեւորների առողջությանը վնաս հասցնելու կամ մահվան դեպքում

 

Փոխադրողը, իր պարտականությունների սահմաններում« ուղեւորի առողջությանը հասցված վնասի կամ նրա մահվան դեպքում, պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 23. Տրանսպորտային օբյեկտների եւ բեռների անվտանգությունը

 

1. Տրանսպորտային օբյեկտների եւ բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու, տրանսպորտում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու եւ հրդեհների ու վթարների հետեւանքները վերացնելու համար տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի ենթակայության տակ ստեղծվում է անվտանգության հատուկ ծառայություն:

2. Անվտանգության հատուկ ծառայությունը պետք է ունենա օբյեկտների եւ բեռների պահպանության հակահրդեհային անհրաժեշտ հատուկ միջոցներ, որոնց օգտագործման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով:

3. Անվտանգության հատուկ ծառայության կանոնադրությունը, համազգեստի եւ տարբերանշանների նմուշները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 24. Տրանսպորտում անվտանգության եւ բնապահպանական նորմերի ապահովումը

 

1. Փոխադրողները պարտավոր են ապահովել քաղաքացիների (անձանց) կյանքն ու առողջությունը, թռիչքների եւ երթեւեկության անվտանգությունը, շրջակա միջավայրի պահպանությունը:

2. Կայարանները, օդանավակայանները, ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի օբյեկտները համարվում են առավել վտանգավոր գոտիներ: Այդպիսի գոտիներում աշխատանքների կատարման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգը չպահպանելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

3. Պայթունավտանգ, արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր եւ այլ վտանգավոր բեռների փոխադրման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը: Պայթունավտանգ« արագ բռնկվող, ռադիոակտիվ, թունավոր եւ այլ վտանգավոր բեռներ փոխադրողը պարտավոր է փոխադրման անվտանգությունն ապահովել պատվիրատուի հաշվին՝ փոխադրման ընթացքում վթարային վիճակների առաջացումը կանխելու, իսկ վթարների դեպքում՝ դրանց հետեւանքները վերացնելու նպատակով, եթե օրենսդրությամբ այլ կարգ սահմանված չէ:

4. Փոխադրամիջոցը, փոխադրման երթուղին, ինչպես նաեւ տրանսպորտի գործունեությունն ապահովող տեխնիկական միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի եւ շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:

5. Փոխադրողը պարտավոր է շրջակա միջավայրի պահպանության համար ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները: Շրջակա միջավայրին հասցված վնասի համար փոխադրողը պատասխանատվություն է կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Արգելվում է բնական պաշարների հանքավայրերի տարածքում տրանսպորտային օբյեկտներ կառուցելը: Բացառիկ դեպքերում նման թույլտվություն կարող է տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 25. Տրանսպորտային ապահովագրությունը

 

1. Տրանսպորտային ապահովագրության պայմանագրի համաձայն՝ ապահովադիրը, պարտավորվում է վճարել ապահովագրական գումարը, իսկ ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ այն անձին, ում անունով կնքված է պայմանագիրը, վճարել ապահովագրական հատուցումը՝ պայմանագրով նախատեսված կարգով:

2. Ապահովագրության պայմանները սահմանվում են օրենքով եւ ապահովագրության պայմանագրով:

 

Հոդված 26. Ուղեւորների եւ ուղեբեռի ապահովագրությունը

 

1. Օդային, երկաթուղային,  միջպետական փոխադրումների դեպքում ուղեւորները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են պարտադիր ապահովագրության:

2. Միջպետական փոխադրումների ապահովագրությունն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

 

Հոդված 27. Բեռների կամավոր ապահովագրությունը

 

Բեռների կամավոր ապահովագրությունը սահմանվում է կողմերի համաձայնությամբ, որը չպետք է հակասի ապահովագրության մասին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը:

 

ԳԼՈՒԽ 5

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 28. Տրանսպորտային օրենսդրության կատարման վերահսկողությունը

 

1. Տրանսպորտային գործառնությունների մասնակիցների կողմից, տրանսպորտի վերաբերյալ իրավական ակտերի, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցի շահագործման դեպքում լիցենզավորման եւ բնապահպանական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի համակարգի պետական լիազորված մարմինը՝ իր իրավասության սահմաններում համագործակցելով օրենսդրությամբ իրավասու պետական այլ մարմինների հետ:

2. Տրանսպորտային միջոցի զննություն կարող է կատարվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում եւ կարգով:

 

Հոդված 29. Միջազգային պայմանագրեր

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

 

Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                              Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

21 մարտի  2000 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-103