Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-149 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ. նշվում են՝ դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ հոդվածով.
«Հոդված 1.1. Սուրբ Ծննդյան ու Հայտնության տոնին հաջորդող՝ Մեռելոց հիշատակի օր՝ նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
25 դեկտեմբերի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-62-Ն