Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2001թ. ապրիլի 30-ին

Հոդված 1. Ծննդյան տոներ եւ Ամանոր՝  նշվում են դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը, ոչ աշխատանքային օրեր են դեկտեմբերի 31-ը,  հունվարի 1-ը, 2-ը (Ամանոր) եւ հունվարի 6-ը (Սուրբ ծնունդ եւ Հայտնություն):

 

Հոդված 2.  Արցախի վերածննդի օր՝ նշվում է փետրվարի 20-ին:

 

Հոդված 3. Հայրենիքի պաշտպանի օր՝ նշվում է փետրվարի 23-ին:

 

Հոդված 4. Կանանց միջազգային օր՝ նշվում է մարտի 8-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 5. Մայրության եւ գեղեցկության տոն՝ նշվում է ապրիլի 7-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 6. Ցեղասպանության զոհերի հիշատակի օր՝ նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային  օր:

 

Հոդված  7. Աշխատավորների համերաշխության միջազգային օր՝  նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 8. Հաղթանակի տոն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպա-նության  բանակի եւ Շուշիի ազատագրման օր՝ նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 9. Հայաստանի Առաջին Հանրապետության օր՝  նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 10. Երեխաների պաշտպանության միջազգային օր՝ նշվում է հունիսի 1-ին:

 

Հոդված 11. Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշա-տակի օր՝  նշվում է հունիսի  29-ին:

 

Հոդված 11. 1 Գիտելիքի, գրի եւ դպրության օր՝ նշվում է սեպտեմբերի 1-ին:

(լրաց. 03.07.02)

 

Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օր՝  նշվում  է սեպտեմբերի 2-ին, ոչ աշխատանքային օր:

 

Հոդված 121. Թարգմանչաց տոն՝ նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:

(լրաց. 03.07.02)

 

Հոդված 13.  Երկրաշարժի զոհերի հիշատակի օր՝ նշվում է դեկտեմբերի 7-ին:

 

Հոդված 14.  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  պետական անկախության մասին հանրաքվեի օր՝  նշվում է դեկտեմբերի 10-ին:

 

Հոդված  15.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի հետ կապված կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

 

Հոդված 16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կարող են նշվել միջազ-գային, ավանդական, եկեղեցական, մասնագիտական այլ տոներ ու հիշատակի օրեր:

 

Հոդված 17.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից:

 

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1995 թ. դեկտեմբերի 25-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տոն եւ հիշատակի օրերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                           Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

26 մայիսի  2001 թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-149