«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                            Ընդունված է 2011թ. դեկտեմբերի 27-ին

         Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի ապրիլի 19-ի ՀՕ-279 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հանել «և տեղական ինքնակառավարման», ինչպես նաև «նպատակաուղղված» բառերը.

2) 2-րդ մասի «այն դեպքերի, երբ այդ իրավունքներն օգտագործվում են մրցակցության կանխման, սահմանափակման կամ արգելման նպատակով» բառերը փոխարինել «սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերով: 

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1)    «ապրանքային շուկա» հասկացությունը «ապրանքային շուկա`» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) որոշմամբ սահմանված`» բառերով.

2) «ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման» հասկացությունը «ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման`» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի որոշմամբ սահմանված`» բառերով.

3) «ապրանքային շուկայի աշխարհագրական սահման» հասկացությունը «ապրանքային շուկայի աշխարհագրական սահման`» բառերից հետո լրացնել «Հանձնաժողովի որոշմամբ սահմանված» բառերով.

4) «ձեռքբերում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«պետական մարմին` պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնարկ.».

5) «տնտեսավարող սուբյեկտ» հասկացության «ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր)» բառերը փոխարինել «արտոնագրային վճար վճարող, անհատ ձեռնարկատեր» բառերով, իսկ «անձանց խումբ» բառերից հետո լրացնել «, առևտրային ցանց:» բառերը.

6) «տնտեսավարող սուբյեկտ» հասկացությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Սույն օրենքով նախատեսված համակենտրոնացման դեպքում տնտեսավարող սուբյեկտ է համարվում նաև ֆիզիկական անձը:».

7) «տնտեսավարող սուբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.

«առևտրային օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է իրացման ոլորտում ապրանքները վերջնական սպառողին հասցնելու համար.

առևտրային ցանց` երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համալիր, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո.

տնտեսական պայմաններ (գործոններ)` ապրանքի ձեռքբերման, արտադրության, իրացման (ծառայության մատուցման, աշխատանքի կատարման) հետ կապված ծախսեր, հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ.

գնի չհիմնավորված բարձրացում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում  ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված բարձրացում.

գնի չհիմնավորված իջեցում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի` տնտեսական պայմանների (գործոնների) առկայությամբ չպայմանավորված իջեցում.

գնի չհիմնավորված պահպանում` տնտեսավարող սուբյեկտի կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ` այդ գնի մինչև հինգ տոկոս փոփոխությունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.».

8) «անձանց խումբ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«անձանց խումբ՝ իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնք գործում են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից  և (կամ)  որոնց նկատմամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝

- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպությունում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու  (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձն այդ կազմակերպություններում իր մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու  (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,

- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերի կամ պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն է ստանում կանխորոշելու այդ կազմակերպությունների կողմից ընդունվող որոշումները (այդ թվում` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպությունների կողմից պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ,

- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմինը և (կամ) կոլեգիալ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին և (կամ) ընտրվել է այդ կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,

- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձի առաջարկությամբ ընտրվել կամ նշանակվել են այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինները և (կամ) կոլեգիալ գործադիր մարմինների կազմերի կեսից ավելին և (կամ) ընտրվել են այդ կազմակերպությունների կառավարման մարմինների կազմերի կեսից ավելին,

- կազմակերպությունը և ֆիզիկական կամ իրավաբանական անձը, եթե այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է այդ կազմակերպության միանձնյա գործադիր մարմնի իրավասությունները,

- կազմակերպությունները, եթե միևնույն ֆիզիկական կամ իրավաբանական անձը իրականացնում է այդ կազմակերպությունների միանձնյա գործադիր մարմինների իրավասությունները,

- կազմակերպությունները, որոնցում կոլեգիալ գործադիր մարմնի անդամների կեսից ավելին միևնույն ֆիզիկական անձինք են,

- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնց կողմից շահագործվող առևտրային օբյեկտները գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո,

- ֆիզիկական անձը, նրա ամուսինը, ծնողը, երեխան, եղբայրը, քույրը,

- ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձինք, որոնցից յուրաքանչյուրը սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով անձանց խումբ է կազմում միևնույն անձի հետ, ինչպես նաև այլ անձինք, որոնք սույն մասում նշված հիմքերից որևէ մեկով տվյալ անձանցից որևէ մեկի հետ անձանց խումբ են կազմում,

- կազմակերպությունը, ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձը, որոնք սույն մասում  նշված հիմքերից որևէ մեկով կազմում են անձանց խումբ, եթե այդ անձինք կազմակերպությունում իրենց մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու  (այդ թվում` առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության կամ այլ գործարքների միջոցով) այդ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին:

Իրավաբանական և (կամ) ֆիզիկական անձանց խումբը սույն օրենքի իմաստով անձանց խումբ է համարվում Հանձնաժողովի որոշմամբ.».

9) «վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում» հասկացությունը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված թղթակցությունը համարվում է հասցեատիրոջը պատշաճ հանձնված, եթե հասցեատերը հրաժարվում է թղթակցությունը ստանալուց կամ թղթակցության ստացումը հավաստող փաստաթուղթը ստորագրելուց, կամ հասցեատիրոջ բացակայության պատճառով Հանձնաժողովի կողմից պատվիրված նամակով ուղարկված թղթակցությունն առնվազն երկու անգամ հետ է վերադարձվում.».

10) «փայաբաժին» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

«դիտանցում` տնտեսավարող սուբյեկտի կողմից իրացվող կամ ձեռքբերվող ապրանքի գնի, որակի, քանակի, այլ բնութագրերի, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործողությունների կամ վարքագծի բացահայտման նպատակով տնտեսավարող սուբյեկտի գործունեության վայրում (այդ թվում` առևտրի օբյեկտում) իրականացվող դիտարկում:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը

 

1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսավարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսավարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`

ա) միևնույն ապրանքային շուկայում գործող հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների միջև (հորիզոնական համաձայնություն).

բ) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսավարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն).

գ) տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների միջև (խառը համաձայնություն):

3. Հորիզոնական հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`

ա)     շուկան կամ մատակարարման աղբյուրները բաշխելուն կամ բաժանելուն` ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի կամ ապրանքի տեսականու կամ իրացնողների կամ ձեռք բերողների խմբերի կամ տարածքային սկզբունքով կամ այլ եղանակով.

բ) այլ տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն.

գ) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

դ) իրացման կամ ձեռքբերման գների, դրույքաչափերի, զեղչերի, հավելաճի, արտոնությունների կամ առևտրի այլ պայմանների համաձայնեցված ուղղակի կամ անուղղակի սահմանմանը, փոփոխմանը կամ պահպանմանը.

ե) արտադրանքի, մատակարարման, տեխնիկական զարգացման կամ արդիականացման, ներմուծման, առևտրի կամ ներդրումների սահմանափակմանը կամ վերահսկմանը.

զ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրմանը կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասորդի ստեղծմանը կամ պահպանմանը.

է) պետական գնումների կամ մրցույթների կամ աճուրդների պայմանների կամ արդյունքների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).

ը) առանց հիմնավոր պատճառի առևտրային գործունեությունը որևէ տնտեսավարող սուբյեկտի հետ կազմակերպելու պայմանավորվածությանը.

թ) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

ժ) պայմանագրի կողմին, ներառյալ` առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորություններ պարտադրելուն, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.

ժա) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

4. Ուղղահայաց կամ խառը հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`

ա) ապրանքների իրացման սահմանափակումներին` տարածքային, գնային կամ այլ հատկանիշներից ելնելով.

բ) ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը.

գ) այլ տնտեսավարող սուբյեկտներից (սուբյեկտներին) ապրանք ձեռք բերելուց (իրացնելուց) հրաժարվելուն.

դ) միևնույն ապրանք(ներ)ի համար անհավասար պայմաններ առաջարկելուն կամ կիրառելուն, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը.

ե) գործարքներում այնպիսի դրույթ(ներ) սահմանելուն, որը (որոնք) իր(իրենց) բնույթով կամ իրականացման տեսանկյունից չի (չեն) առնչվում գործարքի բուն առարկայի հետ.

զ) այլ պայմանների, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը:

5. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`

ա) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.

բ) այդ մասին են վկայում տնտեսավարող սուբյեկտների` սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված գործողությունները կամ վարքագիծը:

6. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:

7. Հակամրցակցային չեն համարվում տնտեսավարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, տեխնիկական կամ տնտեսական առաջընթացին, արտադրության խթանմանը, ապրանքների կատարելագործմանը, ապրանքների արտահանման խթանմանը, նպաստում են սպառողների շահերին:

8. Մինչև համաձայնություն կնքելը (կայացնելը)՝ եզրակացություն ստանալու համար, տնտեսավարող սուբյեկտները կարող են դիմել Հանձնաժողովին:

 

Հոդված 6. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը

 

1. Սույն օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մենաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող կամ ձեռք բերող չունի մրցակից:

2. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`

ա) տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության և (կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսավարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ

բ) որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ չորրորդը, կամ

գ) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող ոչ ավելի, քան երեք տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ

դ) ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող ոչ ավելի, քան չորս տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի «բ», «գ» կամ «դ» կետերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է(են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսավարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:

Սույն հոդվածում նշված տնտեսավարող սուբյեկտ(ներ)ը կարող է (են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(իրենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:

4. Տնտեսավարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի, այդ թվում` շուկայական իշխանության որոշման կարգը և չափանիշները սահմանում է Հանձնաժողովը:

5. Առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է երեք կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ:

6. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող է համարվում Հանձնաժողովի որոշմամբ:

7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի լուծարման (պետական հաշվառումից հանելու) համար պարտադիր է Հանձնաժողով ներկայացնել լուծարման (պետական հաշվառումից հանելու) վերաբերյալ տեղեկանք:»:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`

 1) 2-րդ մասի`

ա. «ա» կետից հանել «և (կամ) տարբերակված» բառերը,

բ. «ե» կետը «կողմին» բառից հետո լրացնել «կամ պայմանագիր կնքել ցանկացող անձին» բառերով,

գ. «է» կետը «համար» բառից հետո լրացնել «կամ որի հետևանքով այլ տնտեսավարող սուբյեկտը կարող էր մուտք չգործել շուկա կամ դուրս մղվել շուկայից կամ կատարել լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար» բառերով,

դ. «թ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետ.

«ժ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացումը, իջեցումը կամ պահպանումը:».

2)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Բացի սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողություններից (վարքագծից), առևտրային ցանցի կողմից գերիշխող դիրքի չարաշահում է համարվում նաև`

1) պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, որոնք վերաբերում են`

ա) այլ տնտեսավարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու արգելքին.

բ) այլ տնտեսավարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագր(եր)ի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը.

գ) տնտեսավարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը, եթե մատակարարում իրականացվելու է նաև տվյալ առևտրային ցանցի մեջ մտնող նոր առևտրային օբյեկտին.

դ) տնտեսավարող սուբյեկտից լրացուցիչ վճարի գանձմանը կամ այլ պայմանի պարտադրմանը` կապված մատակարարվող ապրանք(ներ)ի տեսականու փոփոխության հետ.

ե) մատակարարված և առևտրային ցանցի սեփականությունը համարվող ապրանք(ներ)ի փչացման, վնասվածքի, կորստի կամ ոչնչացման դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից վնասների փոխհատուցմանը, բացառությամբ այն դեպքի, երբ դա տեղի է ունեցել վերջինիս մեղքով.

զ) տնտեսավարող սուբյեկտի կողմից այն ծախսերի փոխհատուցմանը, որոնք կապված չեն ապրանք(ներ)ի մատակարարման պայմանագրի կատարման կամ ապրանք(ներ)ի հետագա իրացման հետ.

է) այն ապրանք(ներ)ի վերադարձման պարտավորության սահմանմանը, որոնք չեն իրացվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերադարձման պահանջը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ.

ը) այլ հանգամանքների, որոնք պարունակում են սույն կետով սահմանված պայմանների էական տարրեր.

2) առանց գրավոր պայմանագիր կնքելու մատակարարում իրականացնելուն պարտադրելը:»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 8. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը

 

1. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`

ա) տնտեսավարող սուբյեկտների միացումը.

բ) տնտեսավարող սուբյեկտների միաձուլումը.

գ) տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.

դ) տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.

ե)    տնտեսավարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսավարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

2.     Միացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսավարող սուբյեկտները:

3. Միաձուլման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսավարող սուբյեկտները:

4. Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտները:

5. Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտը և այն տնտեսավարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:

6. Միավորման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են միավորվող տնտեսավարող սուբյեկտները:

7. Սույն օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`

ա)   միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսավարող սուբյեկտների միջև (հորիզոնական համակենտրոնացում).

բ) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մրցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքներ իրացնող ու ձեռք բերող) տնտեսավարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համակենտրոնացում).

գ)    տարբեր ապրանքային շուկաներում գործող տնտեսավարող սուբյեկտների միջև (խառը համակենտրոնացում):

 

Հոդված 9. Համակենտրոնացման հայտարարագրումը

 

1.     Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`

ա)   համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).

բ)     համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

2.     Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը, նպատակը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝

ա)   անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.

բ)     գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ.

գ) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը.

դ) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը:»:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում`

 1)   1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

 2)   2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:».

3) 3-րդ մասից հանել «կամ գերիշխող դիրքի հանգեցնող», ինչպես նաև «կամ համակենտրոնացմանը մասնակցելը» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «իրավունք ունի դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը` դիմելով դատարան» բառերը փոխարինել «իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահաջով դիմելու դատարան» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի իմաստով շփոթության առաջացում է համարվում`

ա) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

բ) առավել վաղ օգտագործվող չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.

գ) գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին նույնական ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության.

դ) ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ֆիրմային անվանման օգտագործումը կամ ֆիրմային անվանման ապօրինի օգտագործումը.

ե) ապրանքի արտաքին տեսքի, օրինակ՝ ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

զ) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ՝ գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

է) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում՝ գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.

ը) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության):»:

 

Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ նախադասությամբ.

«Հասարակության մոլորեցում է համարվում նաև ապրանքի արտադրության կամ պահպանման ժամկետի, տվյալ ապրանքը արտադրող կամ ներկրող տնտեսավարող սուբյեկտի անվան (անվանման) կամ հասցեի կամ օրենսդրությամբ նախատեսված տվյալների կամ պայմանների վերաբերյալ նշումների բացակայությունը կամ օրենքին հակասող նշումների առկայությունը կամ գովազդի մեջ (գովազդման ընթացքում) կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների (տեղեկությունների) նշումը կամ այնպիսի տվյալների (տեղեկությունների) բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ կամ օրենքին հակասող գովազդը:»:

 

Հոդված 10. Օրենքի 51-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:

 

Հոդված 11. Օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի «կառավարության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետական կամ պետական մասնակցությամբ կազմակերպության» բառերը փոխարինել «պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 162-րդ հոդվածի`

1) առաջին պարբերությունից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության,», ինչպես նաև «և տեղական ինքնակառավարման» բառերը.

2) երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ. «Եթե պետական մարմինը համաձայն չէ իրավական ակտի վերաբերյալ Հանձնաժողովի փորձագիտական եզրակացության հետ, իսկ Հանձնաժողովի եզրակացության համաձայն` իրավական ակտը հնարավոր է բացասաբար անդրադառնա որևէ ապրանքային շուկայում տնտեսական մրցակցության վրա, ապա իրավական ակտի ընդունումը նախաձեռնող մարմինը պարտավոր է համապատասխան իրավական ակտն ընդունող մարմին ներկայացնել նաև իր դիրքորոշման հիմնավորումը:»:

 

Հոդված 13. Օրենքը լրացնել 163-րդ հոդվածով.

 

«Հոդված 163. Պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց

                            հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի արգելումը

 

1. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի գործողությունները կամ վարքագիծը կամ ակտերը, որոնք սահմանափակում, կանխում կամ արգելում են տնտեսական մրցակցությունը, արգելվում են:

2. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող գործողություն կամ վարքագիծ է համարվում`

ա)     տնտեսավարող սուբյեկտ(ներ)ի նկատմամբ խտրական պայմանների սահմանումը և (կամ) կիրառումը.

բ) ձեռնարկատիրական գործունեության արգելումը կամ սահմանափակումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

գ) տնտեսավարող սուբյեկտներին հրահանգներ, հանձնարարություններ, ցուցումներ, խորհուրդներ կամ հրամաններ տալը` կապված նրանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ (ապրանքների, կնքվող գործարքների կամ այլ հարցերի վերաբերյալ), բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

դ)      սպառողների համար պարտականություն նախատեսելը, որով սահմանափակվում է ապրանքների ազատ ընտրության նրանց իրավունքը:

3. Պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից իր իրավասությունների սահմաններում իրականացված, օրինական նպատակ հետապնդող` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործողությունները կամ վարքագիծը չպետք է համարվեն հակամրցակցային, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է այդ նպատակի իրագործման` տնտեսական մրցակցությունն ավելի պակաս սահմանափակող` օրենքով չարգելված այլ միջոց:»:

 

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) յոթերորդ պարբերությունը «համագործակցում է» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության,» բառերով, իսկ «միջազգային կազմակերպությունների հետ» բառերից հետո լրացնել «, նրանց հետ կնքում է իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր, անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավում է մասնագետներ, փորձագետներ նշված մարմիններից և կազմակերպություններից` այդ մարմինների և կազմակերպությունների ղեկավարների գրավոր համաձայնությամբ» բառերով.

3) նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«- իրականացնում է միջոցառումներ` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի, այդ թվում` սույն օրենքի դրույթների մասին հանրությանն իրազեկելու ուղղությամբ.»:

 

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» կետի`

ա. չորրորդ պարբերությունից հանել «կամ իրականացնելու կապակցությամբ հետազոտություն,», ինչպես նաև «և (կամ) դիտանցում» բառերը,

բ. յոթերորդ պարբերությունը «տնտեսավարող սուբյեկտների» բառերից հետո լրացնել «, պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց» բառերով,

գ. ութերորդ պարբերությունից հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը, իսկ «ընդունված ակտերի» բառերից հետո լրացնել «, այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների վերաբերյալ որոշումների, արձանագրությունների և այլն)» բառերը,

դ. իններորդ պարբերությունը «օժանդակությունը» բառից հետո լրացնել «, պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը» բառերով, իսկ «(լուծելու, դադարեցնելու),» բառերից հետո` «ակտերը ոչ իրավաչափ,» բառերով,

ե. տասներորդ պարբերությունից հանել «և տեղական ինքնակառավարման», ինչպես նաև «վերաբերյալ» բառերը,

զ. տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ.

«- տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու.

- պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ.».

2) 1-ին մասի «գ» կետի «օրենքով սահմանված կարգով» և «հետազոտություն,» բառերը հանել, իսկ «ուսումնասիրություն» բառից հետո լրացնել «(այդ թվում` հսկիչ գնում)» բառերը.

3) 1-ին մասի «դ» կետից հանել «կամ տեղական ինքնակառավարման» բառերը.

4) 1-ին մասի «ե» կետը «գործողությունները» բառից հետո լրացնել «կամ վարքագիծը» բառերով.

5) 1-ին մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու և տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ.».

6) 1-ին մասի «է» կետը «պետական օժանդակության,» բառերից հետո լրացնել «դիտանցումների, հսկիչ գնումների,» բառերով.

7) 3-րդ մասում «հետազոտության,» բառը հանել, իսկ երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտեսավարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սույն մասով սահմանված լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար սահմանված պատասխանատվությունից:»:

 

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 20. Պետական մարմինների, տնտեսավարող սուբյեկտների

                      պարտականությունները հանձնաժողովին տեղեկատվություն

                      տրամադրելու հարցում

 

1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն:

3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին:

4. Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտները Հանձնաժողովի սահմանած կարգով պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ ամսական կտրվածքով Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն ապրանքների մնացորդների, ձեռքբերումների, արտադրության և իրացման ցուցանիշների վերաբերյալ` բնեղեն և արժեքային արտահայտությամբ: Տեղեկատվությունը Հանձնաժողով ներկայացվում է մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 15-ը:»:

 

Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 201-րդ հոդվածով.

 

«Հոդված 201. Դիտանցումների իրականացումը, հանձնաժողովին

                        վերապահված իրավունքների և պարտականությունների

                        կատարմանը խոչընդոտելու անթույլատրելիությունը

                      

 1. Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանում նշվում են դիտանցում իրականացնող մարմնի անվանումը, տնտեսավարող սուբյեկտ(ներ)ի լրիվ անուն(ներ)ը կամ անվանում(ներ)ը, դիտանցումն իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտանցման նպատակը, դիտանցման ժամանակահատվածը և իրավական հիմքերը: Դիտանցում իրականացնելու վերաբերյալ հրամանի պատճենը դիտանցումն սկսելուց առաջ հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին կամ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին (փոխարինող անձին) կամ իրավասու այլ անձի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչ): Դիտանցման արդյունքների վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, Հանձնաժողովի ներկայացուցչի պահանջով, վերջինիս կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են Հանձնաժողովի և տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչները: Դիտանցման արդյունքների վերաբերյալ առարկություն ունենալու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ: Եթե տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչը հրաժարվում է արձանագրությունն ստորագրել կամ այլ կերպ խոչընդոտում է դիտանցման իրականացմանը, ապա Հանձնաժողովի ներկայացուցիչն այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ, որում նշվում են նաև դիտանցման իրականացմանը խոչընդոտած տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի անունը, ազգանունը, պաշտոնը:

2. Հանձնաժողովի նախագահի հրամանով դիտանցման կամ ուսումնասիրության (այդ թվում` հսկիչ գնման) կամ Հանձնաժողովի որոշմամբ կամ Հանձնաժողովի նախագահի հրամանով ստուգման իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում և առաջացնում է սույն օրենքով սահմանված պատասխանատվություն:»:

 

Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 22. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների,

                       ինչպես նաև զգուշացում տալու իրավասությունը և կիրառման

                       կարգը

 

 1. Սույն օրենքի խախտման դեպքում Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ տալու նախազգուշացում կամ նշանակելու տուգանք:

2. Պատասխանատվության միջոց կիրառելիս Հանձնաժողովը հաշվի է առնում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը:

Հակամրցակցային համաձայնության համար տուգանք նշանակելիս Հանձնաժողովը հաշվի է առնում նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հակամրցակցային համաձայնության տեսակը (հորիզոնական, ուղղահայաց, խառը):»:

 

Հոդված 19. Օրենքի 25-րդ հոդվածից հանել «իր կողմից անցկացվող հետազոտությունների հիման վրա», ինչպես նաև «և տեղական ինքնակառավարման» բառերը:

 

Հոդված 20. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և տեղական ինքնակառավարման» բառերը:

 

Հոդված 21. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

«9. Տնտեսավարող սուբյեկտի կողմից Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված խախտումները սահմանված ժամկետում չշտկելու, որոշմամբ նախատեսված պայմանները, պարտավորությունները կամ հանձնարարությունները սահմանված ժամկետում չկատարելու համար նախատեսվող տուգանքի չափը կազմում է մինչև հինգ միլիոն դրամ£»£

 

Հոդված 22. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված  23. Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ պարբերության «(անգործությամբ)» բառը փոխարինել «կամ վարքագծով» բառերով, իսկ «կամ տեղական ինքնակառավարման» բառերը հանել:

 

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

        ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          

       ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                  Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

        30 դեկտեմբերի 2011թ.

        ք.Ստեփանակերտ

        ՀՕ-101-Ն