«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 23-ին

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության  պաշտպանության մասին» Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության 2006 թվականի ապրիլի 19-ի ՀՕ- 279 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ չորրորդը:

 3. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող, ոչ ավել, քան երեք տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը:

 4. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող, ոչ ավել, քան չորս տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:»:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ162-րդ հոդվածով.

 

«Հոդված 162. Իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի

                    փորձաքննությունը 

 

Հանձնաժողովն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի և ստորագրված պայմանագրերի փորձաքննություն` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ: Փորձաքննությունը կատարվում է Հանձնաժողովի կողմից` իր նախաձեռնությամբ կամ յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձի կամ իրավական ակտն ընդունող կամ պայմանագիր ստորագրող մարմնի դիմումի համաձայն: Նման մարմինները կարող են փորձաքննություն իրականացնելու խնդրանքով դիմել Հանձնաժողովին մինչև իրավական ակտն ընդունելը կամ պայմանագիրն ստորագրելը` համապատասխան դրական եզրակացություն ստանալու նպատակով:

Հանձնաժողովն իրավական ակտի կամ պայմանագրի վերաբերյալ փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնում է դիմումի ստացման օրվանից հետո` տասն օրվա ընթացքում:»:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «- ապրանքային  շուկաների  ուսումնասիրության,» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության  կողմից  սահմանված  առաջին անհրաժեշտության (ռազմավարական) պարենային և ոչ պարենային  ապրանքային շուկաներում իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված գների կարգավորման,»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

 

   ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

   ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

                    

 

 

    29 դեկտեմբերի 2010թ.

    ք.Ստեփանակերտ

   ՀՕ-80-Ն