Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 12-ին
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (12 մայիսի 2006 թվականի, ՀՕ-279, այսուհետ՝օրենք) 1-ին հոդվածը «խրախուսել» բառից հետո լրացնել «ազատ» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Սույն օրենքը տարածվում է տնտեսավարող սուբյեկտների, պետական ևտեղական ինքնա-կառավարման մարմինների, ինչպես նաևդրանց պաշտոնատար անձանց այն նպատակաուղղված գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտե-սական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցու-թյան գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաևերբ այն նպաստում է սպառողների շահերին:
2. Սույն օրենքը չի տարածվում մտավոր սեփականության իրավունքներին առնչվող հարաբե-րությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ իրավունքներն օգտագործվում են մրցակ-ցության կանխման, սահմանափակման կամ արգելման նպատակով:»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 4. Հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
տնտեսական մրցակցություն կամ մրցակցություն՝ ապրանքների իրացման կամ ձեռքբերման առավել նպաստավոր պայմանների ապահովմանն ուղղված տնտեսական գործունեություն, որի արդյունքում օբյեկտիվորեն սահմանափակվում են տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շըր-ջանառության ընդհանուր պայմանների վրա մրցակիցներից յուրաքանչյուրի միակողմանի ազդելու հնարավորությունները.
ապրանք՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտ, այդ թվում` գույք, աշխատանք, ծառայություն (ներառյալ` ֆինանսական), որը նախատեսված է իրացման համար.
փոխադարձ փոխարինելի ապրանքներ՝ ապրանքներ, որոնք կարող են համեմատվել ըստ իրենց գործածության նշանակության, կիրառման, որակական, տեխնիկական, գնային կամ այլ հատ-կանիշներով այնպես, որ ձեռքբերողը փոխարինում է կամ պատրաստ է փոխարինելու դրանք մեկը մյուսով.
ապրանքային շուկա` որոշակի տարածքում տվյալ ապրանքի ևդրա փոխադարձ փոխարինելի ապրանքների շրջանառության ոլորտ, որի սահմանները որոշվում են գնորդի կողմից համապատաս-խան տարածքում ապրանքի ձեռքբերման տնտեսական հնարավորություններով ևնպատակահարմա-րությամբ: Ապրանքային շուկան բնութագրվում է ապրանքատեսակային ու աշխարհագրական սահ-մաններով, դրա սուբյեկտների կազմով ևծավալով.
ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահման` տվյալ ապրանքի ևդրա փոխադարձ փոխարինելի ապրանքների ամբողջություն.
ապրանքային շուկայի աշխարհագրական սահման` որոշակի աշխարհագրական տարածք (այդ թվում` ճանապարհ, երթուղի` օդային, ջրային, ցամաքային ևայլն), որի շրջանակներում գնորդի համար տնտեսապես հնարավոր ու նպատակահարմար է ձեռք բերել տվյալ ապրանքը ևդրա փոխա-դարձ փոխարինելի ապրանքները ևառկա չէ այդ հնարավորությունն ու նպատակահարմարությունը տվյալ տարածքից դուրս: Ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանը կարող է ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքը կամ դրա մի մասը կամ Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության (կամ դրա մի մասի) ևայլ պետության (կամ դրա մի մասի) տարածքը.
ապրանքային շուկայի սուբյեկտներ` տվյալ ապրանքի ևդրա փոխադարձ փոխարինելի ապ-րանքների իրացնողը (վաճառողը, մատակարարը, օտարողը, մատուցողը, կատարողը) ևձեռքբերողը (գնորդը, ստացողը, ընդունողը, սպառողը).
ապրանքային շուկայի ծավալ` ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանում տվյալ ապրանքի ևդրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրացման կամ ձեռքբերման ընդհանուր ծավալը` բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ.
իրացում` վաճառք, մատակարարում, օտարում, մատուցում, կատարում.
ձեռքբերում` գնում, ստացում, ընդունում.
տնտեսավարող սուբյեկտ՝ ֆիզիկական անձ (այդ թվում` անհատ ձեռնարկատեր), իրավաբա-նական անձ, այլ կազմակերպություն, դրա ներկայացուցիչ, ներկայացուցչություն կամ մասնաճյուղ, անձանց խումբ.
անձանց խումբ՝ իրավաբանական և (կամ) ֆիզիկական այնպիսի անձանց խումբ, որոնց նկատ-մամբ բավարարվում է հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի (համաձայնեցված գործողությունների) արդյուն-քում օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տնօրինելու (այդ թվում՝ առուվաճառքի, լիազորագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանո-նադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- անձը կամ մի քանի անձինք պայմանագրի հիման վրա կամ այլ ձևով հնարավորություն են ստանում կանխորոշել այլ անձի կամ անձանց կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնար-կատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) կամ իրականացնել կազմակերպության գործադիր մարմնի իրավասությունները,
- անձն իրավունք ունի նշանակելու կազմակերպության միանձնյա գործադիր մարմին և (կամ) կոլեկտիվ գործադիր մարմնի կազմի կեսից ավելին, և (կամ) նրա առաջարկությամբ ընտրվել է կազ-մակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձն իրականացնում է կազմակերպության գործադիր մարմնի իրավասու-թյունները,
- նույն կազմակերպության առաջարկությամբ ընտրված նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը և (կամ) այլ անձինք կազմում են երկու կամ ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին կամ նույն կազմակերպությունների առաջարկությամբ ընտրված են մեկից ավելի կազմակերպությունների կառավարման մարմինների կազմի կեսից ավելին,
- նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույ-րերը և (կամ) կազմակերպությունները իրավունք են ստանում տնօրինելու մեկից ավելի կազմակեր-պությունների կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին,
- ֆիզիկական անձը (անձինք) և (կամ) կազմակերպությունը (կազմակերպությունները) ինքնու-րույն կամ իրենց ներկայացուցիչների միջոցով տնօրինում են մեկ կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, ևմիաժամանակ նույն ֆիզիկական անձինք, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը կամ նույն կազմակերպության կողմից առաջարկված անձինք կազմում են կազմակերպության կառավարման մարմնի կազմի կեսից ավելին,
- ֆիզիկական անձինք ամուսիններ են, ծնողներ, երեխաներ, եղբայրներ կամ քույրեր.
վարչական (իրավական) ակտի կամ այլ փաստաթղթի (այսուհետ սույն պարբերությունում` թղթակցություն) հանձնում` թղթակցությունը հասցեատիրոջ գտնվելու, բնակվելու կամ գործունեու-թյան վայրի կամ փոստային հասցեով կամ նրա նշած այլ հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձևով հանձնելը: Սույն պարբերությունում նշված վայրի կամ փոստային հասցեով ուղարկված (հանձնված) թղթակցությունը համարվում է հասցեա-տիրոջը պատշաճ հանձնված անկախ այն հանգամանքից, թե ում է այն տրամադրվել: Ոչ ճիշտ հանձնված թղթակցության պատճառով հասցեատիրոջը պատճառված վնասի համար նրա առջևպատասխանատվություն է կրում փոստային կապի ծառայություն մատուցող կազմակերպությունը.
ակտիվի արժեք` հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն ակտիվի հաշ-վարկվող արժեք.
փայաբաժին՝ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում մասնակ-ցության իրավունք (բաժնեմաս, բաժնետոմս, այլ արժեթուղթ):
2. Սույն հոդվածով սահմանված հասկացությունները կիրառվում են միայն սույն օրենքի ևդրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի իմաստով:
3. Սույն օրենքում նշված մյուս հասկացությունները կիրառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով ևայլ իրավական ակտերով սահ-մանված իմաստով:»:
Հոդված 4. Օրենքի 2-4-րդ գլուխները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԳԼՈՒԽ 2
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 5. Հակամրցակցային համաձայնությունները, դրանց արգելումը
1. Սույն օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվա-րող սուբյեկտների միջևկնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսավարող սուբյեկտների միավորումների կողմից ընդունված որոշումները (այսուհետ՝ համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակ-ցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Հակամրցակցային համաձայնությունները վերաբերում են`
ա) իրացման կամ ձեռքբերման խտրական և (կամ) տարբերակված գների սահմանմանը.
բ) ապրանքի գնի չհիմնավորված բարձրացմանը, իջեցմանը կամ պահպանմանը:
Սույն կետի իմաստով գնի չհիմնավորված բարձրացում է համարվում երկու կամ ավելի տնտես-վարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի բարձրացումը:
Սույն կետի իմաստով գնի չհիմնավորված իջեցում է համարվում երկու կամ ավելի տնտես-վարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի իջեցումը:
Սույն կետի իմաստով գնի չհիմնավորված պահպանում է համարվում երկու կամ ավելի տնտես-վարող սուբյեկտների կողմից որոշակի ժամանակահատվածում ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների գնի պահպանումը (ներառյալ այդ գնի` մինչևհինգ տոկոս փոփոխու-թյունը) այն դեպքում, երբ որոշակի տնտեսական պայմանների (գործոնների) առկայությունը կարող էր հանգեցնել կամ պետք է հանգեցներ ավելի ցածր կամ ավելի բարձր գնի սահմանման.
գ) շուկայի բաժանմանը տարածքային սկզբունքով, ըստ իրացման կամ ձեռքբերման ծավալի, ապրանքի տեսականու, իրացնողների կամ ձեռքբերողների խմբերի կամ այլ եղանակով.
դ) այլ տնտեսավարող սուբյեկտների շուկա մուտք գործելուն խոչընդոտելուն (շուկա մուտք գործելը սահմանափակելուն) կամ շուկայից նրանց դուրս մղելուն, որի հետևանքով այլ տնտե-սավարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.
ե) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանմանը, փոփոխ-մանը կամ պահպանմանը, եթե դրանք նպատակաուղղված են այլ տնտեսավարող սուբյեկտի շուկայից դուրս մղմանը.
զ) մրցույթների կամ աճուրդների պայմանների վերաբերյալ պայմանավորվածությանը կամ արդյունքների կեղծմանը (խեղաթյուրմանը).
է) այնպիսի պայմանների առաջարկմանը կամ կիրառմանը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ.
ը) այլ տնտեսավարող սուբյեկտների առևտրի կամ արտադրության արդիականացման կամ զարգացման կամ ներդրումների սահմանափակմանը.
թ) պայմանագրի կողմին, ներառյալ՝ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրմանը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
ժ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատմանը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծմանը կամ պահպանմանը:
3. Հակամրցակցային համաձայնությունները կնքվում (կայացվում) են`
ա) միևնույն ապրանքային շուկայում գործող (մրցակից հանդիսացող) տնտեսավարող սուբյեկտ-ների միջև (հորիզոնական համաձայնություն).
բ) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում գործող (մըր-ցակից չհանդիսացող` տվյալ ապրանքի և (կամ) դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների իրաց-նող ու ձեռքբերող) տնտեսավարող սուբյեկտների միջև (ուղղահայաց համաձայնություն):
4. Հակամրցակցային համաձայնությունը համարվում է ապացուցված, եթե`
ա) առկա է այդ մասին վկայող որևէ փաստական տվյալ (այդ թվում` ցանկացած գրավոր փաստաթուղթ կամ գրավոր այլ ապացույց, տեսագրություն կամ ձայնագրություն) կամ օրենքով չարգելված ցանկացած այլ ապացույց.
բ) այդ մասին են վկայում տնտեսավարող սուբյեկտների` սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործողությունները կամ վարքագիծը:
5. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը) արգելվում է:
6. Հակամրցակցային չեն համարվում տնտեսավարող սուբյեկտների այն համաձայնություն-ները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, եթե այդ համաձայնության մասնակիցների ընդհանուր բաժինը տվյալ ապրանքային շուկայում չի գերա-զանցում 20 տոկոսը:
7. Մինչևհամաձայնություն կնքելը (կայացնելը), եզրակացություն ստանալու համար, տնտես-վարող սուբյեկտները կարող են դիմել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմին (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով, այսուհետ` Հանձնաժողով):
ԳԼՈՒԽ 3
ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ
Հոդված 6. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքը
1. Սույն օրենքի իմաստով տնտեսավարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է մե-նաշնորհ դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) չունի մրցակից:
2. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:
3. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծա-վալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը:
4. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսավարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալ-ներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:
5. Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման, ինչպես նաևգերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանի (ռեեստրի) վարման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
6. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում) գրանցվում, ինչպես նաևայդ դիրքը կորցնելու դեպքում գրանցումից հանվում է Հանձնաժողովի որոշմամբ:
Հոդված 7. Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը
1. Արգելվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից մենաշնորհ կամ գերիշխող դիրքի (այսու-հետ` գերիշխող դիրք) չարաշահումը:
2. Գերիշխող դիրքի չարաշահում է համարվում՝
ա) իրացման կամ ձեռքբերման չհիմնավորված, խտրական և (կամ) տարբերակված գների սահ-մանումը կամ կիրառումը կամ օրենսդրությանը հակասող առևտրի այլ պայմանների ուղղակի կամ անուղղակի պարտադրումը.
բ) այլ տնտեսավարող սուբյեկտի առևտրի կամ արտադրության արդիականացման կամ ներդրումների սահմանափակումը.
գ) ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում պակասուրդի ստեղծումը կամ պահպանումը.
դ) այլ տնտեսավարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ խտրական պայմանների կի-րառումը.
ե) պայմանագրի կողմին, ներառյալ՝ առևտրի օբյեկտներին, լրացուցիչ պարտավորությունների պարտադրումը, որոնք իրենց բնույթով կամ իրականացման տեսանկյունից չեն առնչվում պայմանագրի բուն առարկայի հետ.
զ) տնտեսավարող սուբյեկտների վերակազմակերպման կամ տնտեսական կապերի խզման պարտադրումը.
է) այլ տնտեսավարող սուբյեկտի շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրան դուրս մղելու գործողությունը կամ վարքագիծը, որի հետևանքով այլ տնտեսավարող սուբյեկտը մուտք չի գործել շուկա կամ դուրս է մղվել շուկայից կամ կատարել է լրացուցիչ ծախսեր` շուկայից դուրս չմղվելու համար.
ը) այնպիսի պայմանների առաջարկը կամ կիրառումը, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել մրցակցային անհավասար պայմաններ այն դեպքում, երբ համանման պայմաններ չեն առաջարկվել տվյալ ապրանքային շուկայում գործող մյուս տնտեսավարող սուբյեկտներին.
թ) իրացման կամ ձեռքբերման գների զեղչերի կամ արտոնությունների սահմանումը, փոփո-խումը կամ պահպանումը, եթե դրանք նպատակաուղղված են մրցակցության սահմանափակմանը:
Գ Լ ՈՒ Խ 4
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ
Հոդված 8. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հասկացությունը
Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում՝
ա) տնտեսավարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը.
բ) տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների կամ փա-յաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսավարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը.
գ) տնտեսավարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսավարող սուբ-յեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
Հոդված 9. Համակենտրոնացման հայտարարագրումը
1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
ա) մասնակիցների ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինան-սական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.
բ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում ևնրանց ակտիվների համատեղ արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.
գ) մասնակիցներից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսա-կան տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.
դ) մասնակիցները գործում են միևնույն ապրանքային շուկայում ևնրանցից մեկի ակտիվների արժեքը դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ:
2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը ևմասնակից-ներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝
ա) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը.
բ) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նա-խորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, ևդրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացու-թյունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունն սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները ևդրանց վերաբերյալ աուդիտորական եզրա-կացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ.
գ) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաևարտադրական կարողությունների նկարագիրը.
դ) հայտարարագրողի ցանկությամբ` նաևապրանքային շուկային ևշուկայի մասնակիցների գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ:
3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը ևհայտարարագրի ձևը սահմանում է Հանձնաժողովը:
Հոդված 10. Համակենտրոնացման պետական կարգավորումը
1. Գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումն արգելվում է, բացառությամբ այն դեպ-քի, երբ այն նպաստում է սպառողների շահերին և (կամ) տվյալ ապրանքային շուկայի մրցակցային միջավայրի զարգացմանը:
2. Հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը թույ-լատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա:
3. Արգելվում է հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրո-նացումը գործողության մեջ դնելը կամ համակենտրոնացմանը մասնակցելը՝ մինչևՀանձնաժողովի կողմից որոշում կայացնելը:
4. Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծ-ման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում 2-րդ մասի և 15-րդ հոդվածում 2-րդ մասի «կետում» բառերը փոխարինել «մասում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասի «կետում» բառը փոխարինել «մասում» բառով, իսկ «կետով» բառը` «մասով» բառով.
բ) 4-րդ մասի «դ» կետի «ենթակետերում» բառը փոխարինել «կետերում» բառով.
գ) 7-րդ մասի «բ» կետի առաջին պարբերության «սույն կետի «ա» ենթակետում նշված» բառերը փոխարինել «սույն մասի «ա» կետում նշված» բառերով, իսկ երկրորդ պարբերության «կետի» բառը` «մասի» բառով:
Հոդված 7. Օրենքը 5-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 -րդ գլխով`
«Գ Լ ՈՒ Խ 51
ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 161. Պետական օժանդակությունը, դրա արգելումը
1. Սույն օրենքի իմաստով պետական օժանդակություն է համարվում կառավարության, պե-տական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, պետական կամ պետական մասնակցությամբ կազմակերպության կողմից կոնկրետ տնտեսավարող սուբյեկտի կամ տնտեսավարող սուբյեկտների որոշակի խմբի տրամադրվող ցանկացած օժանդակությունը (ներառյալ` ֆինանսական միջոցներ, այդ թվում` օգնություն, վարկ, փոխառություն, գույք, արտոնություններ կամ այլ պայմաններ):
2. Պետական օժանդակությունը, որն ուղղակի կամ անուղղակի կերպով հանգեցնում կամ կարող է հանգեցնել որևէ ապրանքային շուկայում մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը կամ վնասում կամ կարող է վնասել սպառողների շահերը, արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված օժանդակությունը նախատեսված է օրենքով:
3. Սույն հոդվածը չի տարածվում պետական այն օժանդակությունների վրա, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պաշտպանությանը, սոցիալական բնույթի խնդիրների լուծմանը, բնական աղետ-ների կամ այլ բացառիկ դեպքերի հետևանքով առաջացած վնասների փոխհատուցմանը, օրենքով կամ միջազգային պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարմանը:
4. Պետական օժանդակության տրամադրումը նախաձեռնող մարմինը (կազմակերպությունը) կամ դրա ստացման համար դիմող տնտեսավարող սուբյեկտը, համապատասխանաբար մինչևպետա-կան օժանդակություն տրամադրելը կամ դրա ստացման համար դիմելը, եզրակացություն ստանալու համար իրավասու է դիմելու Հանձնաժողով:
5. Արգելված պետական օժանդակություն ստացած տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է հետ վերադարձնել այն` Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում:»:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածում 1-ին մասի «պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը փոխարինել «Հանձնաժողովը» բառով:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «բ» կետը «բարեխիղճ» բառից հետո լրացնել «ևազատ» բառերով.
բ) 2-րդ մասի «Սույն նպատակներն» բառերը փոխարինել «Իր խնդիրներն» բառերով:
Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում`
1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. Հանձնաժողովն իրավունք ունի՝
ա) ընդունելու որոշումներ՝
- սույն օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների,
- ապրանքային շուկաների ուսումնասիրության,
- վարչական վարույթ հարուցելու կամ իրականացնելու կապակցությամբ հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն և (կամ) դիտանցում իրականացնելու,
- ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսավարող սուբյեկտների գերիշ-խող դիրքի առկայության, ինչպես նաևդրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,
- գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտե-սավարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոց-ների օտարման),
- տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետևանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմա-նագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսավարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման,
- պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար ան-ձանց կողմից ընդունված ակտերի՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրու-թյանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաևհամակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու,
- համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը կասեցնելու, լուծարելու (լուծելու, դադարեցնելու), ուժը կորցրած ճանաչելու,
- տնտեսավարող սուբյեկտներին ևնրանց պաշտոնատար անձանց, պետական ևտեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատաս-խանատվության ենթարկելու վերաբերյալ.
բ) իրականացնելու վերահսկողություն` Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ.
գ) տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատու-թյան, տնտեսավարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով օրենքով սահմանված կարգով իրականացնելու հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն և (կամ) դիտանցում.
դ) դիմելու դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտե-րը, տնտեսավարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաևայդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով.
ե) դիմելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը` պետական մարմին-ների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները դադարեց-նելու միջնորդությամբ.
զ) նշանակելու տուգանքներ, կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության այլ միջոցներ.
է) ընդունելու հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, համակենտրոնա-ցումների, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության, ինչպես նաևապրանքային շուկայի որոշման հետ կապված համապատասխան կարգեր.
ը) տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրու-թյան կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ.
թ) կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:».
2. 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Եթե որևէ տնտեսավարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում քննարկման, վարույթի, հետազոտության, ստուգման, ուսումնասիրության և (կամ) դիտանցման համար անհրա-ժեշտ փաստաթղթեր ևայլ տեղեկատվություն կամ այլ կերպ խոչընդոտում է դրանց ընթացքը կամ բացակայում են դրանց համար անհրաժեշտ փաստաթղթերն ու այլ տեղեկատվությունը, ապա Հանձ-նաժողովն իրավասու է որոշումներ կայացնելու իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի ևայլ տեղեկատվության հիման վրա: Սույն մասով նախատեսված որոշումների ընդունումը տնտես-վարող սուբյեկտներին չի ազատում փաստաթղթեր ևայլ տեղեկատվություն ներկայացնելու պարտա-կանությունից կամ դրանք չներկայացնելու համար պատասխանատվությունից:»:
Հոդված 11. Օրենքի 20-րդ հոդվածում 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ`
«2. Վարույթ, հետազոտություն, ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` ապրանքային շու-կայի ուսումնասիրություն) և (կամ) դիտանցում իրականացնելու կամ տնտեսավարող սուբյեկտներին առնչվող այլ հարցի կապակցությամբ Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա տնտեսա-վարող սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված փաս-տաթղթեր ևայլ տեղեկատվություն:
3. Գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում) գրանցված տնտեսավարող սուբյեկտները Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով պարտավոր են վեցամսյա պարբերականությամբ Հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն` տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված (ձեռք բերված) ապրանքների ծավալի, ծախքերի կառուցվածքի և գների շարժի (գնային փոփոխությունների դեպքում` համապատասխան հիմնավորումներով) վերաբերյալ` ընթացիկ տարվա հուլիսի 1-ի ևհաջորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ` համապատասխանաբար մինչևընթացիկ տարվա օգոստոսի 15-ը ևհաջորդ տարվա փետրվարի 15-ը:»:
Հոդված 12. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 22. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման
կարգը
Սույն օրենքի խախտման դեպքում, նախնական ծանուցմամբ, Հանձնաժողովն իրավասու է իր որոշմամբ կիրառելու օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, այդ թվում՝ տալու նախազգուշացում ևխախտումները շտկելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարություն և (կամ) նշանակելու օրենքով նախատեսված չափերով տուգանք և (կամ) որոշակի ժամկետով կասեց-նելու համակենտրոնացումը և (կամ) ուժը կորցրած ճանաչելու այն:»:
Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 23-րդ հոդվածը:
Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածում վերնագիրը, 1-ին մասը և 3-րդ մասը «առևտրային» բառերից հետո լրացնել «, բանկային կամ ծառայողական» բառերով:
Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «կատարվում է» բառերը հանել, իսկ «կողմից» բառից հետո ավելացնել «ենթա-կա է կատարման» բառերը.
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3. Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը (կատարումը):»:
Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածի տեքստը 1-ին մասից հետո շարադրել հետևյալ խմբա-գրությամբ`
«2. Հակամրցակցային համաձայնություն կնքելը (կայացնելը, այդ համաձայնությանը մասնակ-ցելն) առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնության մասնակից տըն-տեսվարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելու (կայացնելու, դրան մասնակցելու) նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախա-տեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` հակամրցակցային համաձայնու-թյան մասնակից տնտեսավարող սուբյեկտի` այդ համաձայնությունը կնքելուն (կայացնելուն, դրան մասնակցելուն) նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:
3. Գերիշխող դիրքի չարաշահումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբ-յեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործու-նեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:
4. Սույն օրենքով նախատեսված դեպքում համակենտրոնացումը չհայտարարագրելը կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելը (այդ համակենտրոնացմանը մասնակ-ցելը) առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մասնակից տնտեսավարող սուբ-յեկտի` համակենտրոնացմանը մասնակցելու նախորդ տարվա հասույթի չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` համակենտրոնացման մասնակից տնտեսավարող սուբյեկտի` համակենտ-րոնացմանը մասնակցելուն նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանա-կահատվածի հասույթի չորս տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:
5. Անբարեխիղճ մրցակցության գործողությունն առաջացնում է տուգանքի նշանակում` հինգ հարյուր հազար դրամի չափով:
Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` մեկ միլիոն դրամի չափով:
6. Արգելված պետական օժանդակություն ստանալն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտման նախորդ տարվա հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ: Նախորդ տարում 12 ամսից պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում սույն մասով նախատեսված իրավախախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` տնտեսավարող սուբյեկտի` իրավախախտմանը նախորդող, բայց ոչ ավելի, քան 12 ամսվա գործունեության ժամանակահատվածի հասույթի երկու տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան երեք հարյուր միլիոն դրամ:
7. Հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկա-յացնելը կամ ոչ հավաստի կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հայուր հազար դրամի չափով:
Սույն մասով նախատեսված իրավախախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ երկու միլիոն դրամի չափով:
8. Հանձնաժողովի անդամներին կամ աշխատակիցներին սույն օրենքով, կանոնադրությամբ կամ այլ իրավական ակտերով վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատար-մանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ հինգ հարյուր հազար դրամի չափով:»:
Հոդված 17. Օրենքի 28-րդ հոդվածում «բազային տուրքի հազարապատիկի չափով» բառերը փոխարինել «մեկ միլիոն դրամի չափով» բառերով:
Հոդված 18. Օրենքի 29-րդ հոդվածում`
ա) 1-ին մասի «փոխհատուցման» բառը փոխարինել «հատուցման խախտում կատարած տնտես-վարող սուբյեկտի կողմից» բառերով.
բ) 2-րդ մասի «իշխանության գործադիր, այդ թվում` Հանձնաժողովի» բառերը փոխարինել «պետական» բառով:
Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածի վերնագրից ևտեքստից «ֆիզիկական կամ» բառերը հա-նել:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-