Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 6-ին
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (12 մայիսի 2006 թվականի, ՀՕ-279, այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի «4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինել «2 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հանձնաժողովը գործում է սույն օրենքի, «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող մարմնի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի հիման վրա և ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում:»:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 21-րդ հոդվածը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
20 հունվարի 2007թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 7