«Տեղական տուրքերի և վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածում`

1) «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար.».

2)լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետ.

«ժբ) համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:»:

 

Հոդված 2.Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետում`

1) «բ» ենթակետի «հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնականգազերի կամ հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված(սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների»  բառերով.

 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ», «դ» և «ե» ենթակետեր.

 «գ) խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում  է  30000-60000   դրամ.

 դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, նորբնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքիև (կամ)  սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50000-100000 դրամ.

 ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերի խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 10000-20000 դրամ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակման օրվան հաջորդող տասներորդ  օրը:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետը ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից:»:

 

 

 

 

  ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ`                                                                                      Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

15 նոյեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-42-Ն