«Տեղական տուրքերի և վճարների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված  է 2013թ. փետրվարի 21-ին

Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ԼեռնայինՂարաբաղի  Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի  10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Համայնքի տարածքում ոգելից խմիչքներիև (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ոգելից խմիչքներիև (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օբյեկտի համար՝

ա) հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝յուրաքանչյուր եռամսյակի համար՝

1) մինչև 200 բնակիչ ունեցող համայնքի համար՝ 0-12 500 դրամ.

2) 200-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար՝ 2000-12 500 դրամ.

բ) ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի (իրացման) կազմակերպման դեպքում՝յուրաքանչյուր եռամսյակի համար՝

1) մինչև 200 բնակիչ ունեցող համայնքի համար՝ 0-17 500 դրամ.

2) 200-ից ավելի բնակիչ ունեցող համայնքի համար՝ 3000-17500 դրամ:»:

 

Հոդված 2.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

      ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      ՆԱԽԱԳԱՀ`                                                                                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

      13 մարտի 2013թ.

      ք.Ստեփանակերտ
      ՀՕ-4-Ն