Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին
Հոդված 1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-38 օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ դ1 կետով.
«դ1) համայնքի տարածքում շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվության համար.»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժա) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 4-րդ մասում «տուրքը սահմանվում է» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր օբյեկտի համար» բառերով.
2) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ ա1 կետով.
«ա1) շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` 250-1000 դրամ.».
3) 5-րդ մասի « բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50 000-200 000 դրամ` յուրաքանչյուր օբյեկտի համար.».
4) 10-րդ մասում «դրամ» բառից հետո լրացնել «`յուրաքանչյուր մեքենայի համար:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-59-Ն