Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի 40-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետ.
«41) տալիս է համայնքի տարածքում շրջիկ առևտուր իրականացնելու թույլտվություն.».
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի կամ տեխնիկական հեղուկների կամ կոմպրեսացված (սեղմված) բնական գազերի կամ հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
28 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-60-Ն