Ընդունված է 2009թ. հոկտեմբերի 28-ին
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-1-Ն օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ մասով.
31 «Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին արգելվում է համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
19 նոյեմբերի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-56-Ն