«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2014թ. դեկտեմբերի 18-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի`

1) 1-ին մասի`

ա. 1-ին պարբերությունում «ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում» բառերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) կողմից ստուգման հանձնարարագրում» բառերով,

բ. 2-րդ պարբերությունը հանել.

2) 2-րդ մասում «իսկ հաշվետու տարվա արդյունքներով» բառերը փոխարինել «իսկ ստուգվող ժամանակաշրջանի որևէ ֆինանսական տարվա արդյունքով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ պարբերության «թ» կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» և «ժա» կետեր և նոր պարբերություն.

«ժ. տնտեսավարող սուբյեկտի կողմից տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվությունների չներկայացման դեպքում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ.

ժա. տնտեսավարող սուբյեկտի կողմից խախտումներ կատարվելու փաստն այլ տնտեսավարող սուբյեկտում անցկացված ստուգման ընթացքում բացահայտվելու և հիմնավորվելու դեպքում` իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ:

Սույն մասի «ժ» և «ժա» կետերով նախատեսված դեպքերում անցկացվող վերստուգումների ընթացքում ստուգվում են միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել դրանց իրականացման համար:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                             Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2014թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-63-Ն