Ընդունված է 2014թ. մայիսի 29-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1‑ին մասում՝
1) «- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը.» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը.».
2) ուժը կորցրած ճանաչել «- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը.» և «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնը.» պարբերությունները.
3) «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով, իսկ «ֆինանսների» բառը՝ «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերով։
Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին հոդվածով.
«Հոդված 2.1. Ռիսկի վրա հիմնված համակարգը և ստուգումների
պլանավորումը
- Ռիսկի վրա հիմնված ստուգումներիհամակարգը ստուգում իրականացնող մարմինների կողմից ստուգումների պլանավորման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է:
Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը:
Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:
- Ստուգումները պլանավորելու նպատակով`
1) ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, որոնք պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը և (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը: Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով: Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:
Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը.
2) ստուգում իրականացնող մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը.
3) ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`
ա. բարձր ռիսկայնության,
բ. միջին ռիսկայնության,
գ. ցածր ռիսկայնության:
- Ստուգում իրականացնող մարմինը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:
- Ստուգումներիտարեկան ծրագիրը կազմվում է հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը և ներառում է հետևյալ տեղեկությունները`
1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները.
2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.
3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.
4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը:
- Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հետևյալ համամասնությամբ`
1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.
2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:
- Ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումներիտարեկան ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը, բացառությամբ հարկային մարմնի, որը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:
Ստուգումների տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
- Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունըստուգումներիտարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, և ուժի մեջ է մտնում ընդունումից մեկ ամիս հետո: Սույն մասի դրույթները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների վրա:
Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է նաև վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում ստուգված և (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), տեղեկություններ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների քանակի և հիմքերի վերաբերյալ: Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.
«1.1. Բոլոր ստուգումները, բացառությամբ հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ստուգաթերթերը մշակվում են յուրաքանչյուր համապատասխան ոլորտի և գործունեության տեսակի համար` հիմնվելով ստուգում իրականացնող յուրաքանչյուր մարմնի հսկողության ոլորտի և աշխատանքի առանձնահատկությունների վրա:
Ստուգաթերթի հարցերն ընդգրկում են տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է վնաս հասցնել մարդու կյանքին կամ առողջությանը, կենդանիներին, շրջակա միջավայրին, քաղաքացիների, իրավաբանական անձանց կամ պետության գույքային իրավունքներին:
Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:
Ստուգաթերթերի հարցերը չեն կարող անմիջականորեն հղում պարունակել նորմատիվ իրավական ակտերին: Հարցի ձևակերպման համար հիմք հանդիսացող իրավական նորմերը նշվում են առանձին սյունակով` յուրաքանչյուր հարցի դիմաց:
Ստուգաթերթերը պարտադիր կարգով տեղադրվում են ստուգում իրականացնող համապատասխան մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերում:».
2) 2-րդ մասի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ըստ անհրաժեշտության կամ անօրինական աշխատանքի բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության պետին:».
3) 3-րդ մասի՝
ա. «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության նկատմամբ վերահսկողության իրականացման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության վերահսկողության և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման» բառերը փոխարինել «, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ առուվաճառքի նկատմամբ վերահսկողության իրականացման, ժամկետանց ապրանքների (բացառությամբ սննդամթերքի) վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի (բացառությամբ սննդամթերքի), ծառայությունների (բացառությամբ հանրային սննդի ոլորտի) համապատասխանության վերահսկողության և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման» բառերով,
բ. «ինչպես նաև սոցիալական ապահովության նախարարության» բառերը փոխարինել «ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով, իսկ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության» բառերը` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության» բառերով.
4) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ստուգում իրականացնող անձինք, բացառությամբ հարկային մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց, պետք է պատասխանեն բացառապես տվյալ գործունեության համար նախատեսված ստուգաթերթում ընդգրկված հարցերին և ստուգեն դրանք կարգավորող նորմերի կատարման պահանջները:»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Միևնույն պետական մարմնի կողմից միևնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումները` կախված տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետևյալ հաճախականությամբ`
1) բարձր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարին մեկ անգամ.
2) միջին ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան երեք տարին մեկ անգամ.
3) ցածր ռիսկայնության սուբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան հինգ տարին մեկ անգամ:
Եթե առկա են օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի սույն մասի 3-րդ պարբերությամբ մեկ ստուգման համար սահմանված ժամանակահատվածում իրականացնել կրկնակի ստուգում:
Սույն մասով սահմանված տարիներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
Յուրաքանչյուր տարվա ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս օրենքի սույն մասի 3-րդ պարբերությամբ սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է` ելնելով ծրագրի հաստատման և (կամ) փոփոխությունների կատարման տարվա արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճաններից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հաստատում է այն կազմակերպությունների ցանկը, որոնցում, կախված վերջիններիս գործունեության ոլորտի` հանրության և պետության համար կենսական նշանակությունից, տվյալ ոլորտը վերահսկող ստուգում իրականացնող պետական մարմինների կողմից ստուգումներ, բացառության կարգով, կարող են իրականացվել վեց ամիսը մեկ անգամ:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից քաղաքաշինության բնագավառը կարգավորող օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են ստուգումներ շինարարության օբյեկտներում կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից իրականացվում են ստուգումներ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության համաձայն։»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված այն մարմինների համար, որոնք օրենքով սահմանված կարգով հաստատում և ներդնում են ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով մշակում, հաստատում և հրապարակում են իրենց հսկողության ոլորտի ստուգաթերթերը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. հունիսի 14
Ստեփանակերտ
ՀՕ-20-Ն