«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2013թ. ապրիլի 25-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից» բառերից հետո լրացնել «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, կոմունալ օբյեկտների, այդ թվում՝ հանգստյան գոտիների, առողջարանական նշանակության օբյեկտների, գեղեցկության սրահների, վարսավիրանոցների,» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

15 մայիսի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-13-Ն