«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2012թ. հունիսի 27-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը «դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում» բառերից հետո լրացնել «, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված անձանց մոտ` արյան, դրա բաղադրամասերի որակի, անվտանգության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման գործունեության մասով» բառերով:

 

Հոդված  2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՆԱԽԱԳԱՀ`                                                                                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

      9 հուլիսի 2012թ.

      ք.Ստեփանակերտ

      ՀՕ-19-Ն