Ընդունված է 2011թ. հունիսի 23-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում`
1) «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունը.» բառերը փոխարինել «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը.» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչությունը.» պարբերությունը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 հունիսի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-29-Ն