«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                           Ընդունված է 2011թ. մարտի 23-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում «ծառայության մարմինների»  բառերը փոխարինել «տեսչության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանել «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը.» բառերը:

 

 Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

     ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ          

      ՆԱԽԱԳԱՀ ̀                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

     1 ապրիլի 2011թ.

     ք.Ստեփանակերտ

     ՀՕ-11-Ն