Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 23-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-119 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են՝
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեն.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը.
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության վարչությունը.
- լիցենզավորող պետական մարմինները:
Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորությունները իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:
2. Ստուգում իրականացնող պետական մարմինները ստուգումներ իրականացնում են միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:
3. Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «ֆինանսների» բառից հետո հանել «և էկոնոմիկայի» բառերը.
2) «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման» բառերը փոխարինել «տնտեսական զարգացման» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում և 8-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետում «հարկային պետական վարչության» բառերը փոխարինել «հարկային պետական ծառայության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-81-Ն