«ԼՂՀ-ոմ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 12-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-119, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածում`

ա) 3-րդ կետի 2-րդ և 3-րդ պարբերություններից հանել «սոցիալական ապահովագրության» բառերը.

բ) 4-րդ կետի  «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով.

գ) 6-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տութ­յան պետա­կան կեն­սա­թո­շա­կա­յին և զբաղ­վա­ծութ­յան հիմ­նադ­րա­մը» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը» բառերով: 

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի`

ա) 2-րդ կետի  2-րդ  պարբերությունում  և  3-րդ  կետում  «դիլերների» բառից  հետո լրացնել  «-բրոքերների» բառով.

բ) 3-րդ կետում «ապահովագրության» բառը փոխարինել «ապահովության» բառով և  հանել «, ա­պա­հո­վագ­րա­կան գոր­ծու­նեութ­յուն ի­րա­կա­նաց­նող­նե­րի գոր­ծու­նեութ­յան նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող ստու­գում­նե­րի» բառերը:

 

Հոդված  4. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետով.

«ժա) ստուգման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ստուգ-մանը ներգրավել տնտեսվարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների, թարգմանիչների և փորձագետների:»:

 

Հոդված  5. Օրենքի 121-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

  

Հոդված  6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   

    ՆԱԽԱԳԱՀ ̀                                Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

        30 դեկտեմբերի 2007 թ.

        ք.Ստեփանակերտ

        ՀՕ-103