«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                         Ընդունված է 2007թ. հունիսի 20-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-119, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի  3-րդ մասի երկրորդ նախադասությունը «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության տեսչական մարմինների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի երրորդ մասը`

ա) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակա-ռուցվածքների զարգացման» բառերից առաջ լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության նկատմամբ վերահսկողության իրականացման,» բառերով.

բ) «վիճակի նկատմամբ» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության գյուղատնտեսության նախարարության` անասնաբուժական պետական տեսչության մարմինների կողմից կենդանական ծագման մթերքի և հումքի, կերերի և լրացակերերի վերա-մշակման, պահպանման, տեղափոխման և իրացման, կենդանիների պահվածքի, տեղափոխման, իրացման, սպանդի գործընթացներում անասնաբուժասանիտարական անվտանգության, Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության անասնաբուժության բնագավառի օրենսդրության, կենդանիների հիվանդությունների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների կազմակերպման և իրականացման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների կողմից առանց տեխնիկական վկայագրի և պետական համա-րանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, տրակտորիստ-մեքենավարի կողմից առանց վարման իրավունքի վկայականում նշված համապատասխան խմբի և կարգի վարման, առանց տեխնիկական զննման վարման դեպքերում, բույսերի կարանտինի, երկրագործության պետական տեսչության մարմինների կողմից կարանտինային վնասատուների, բույսերի հիվան-դությունների և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների նկատմամբ, կարանտինային ստուգման և համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը ավտոկայարաններից և այլ կետերից արտահանման նկատմամբ, հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու նկատմամբ, ժամկետանց, անորակ և արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների նկատմամբ, ինչպես նաև համապատասխան անվանա-ցանկում չընդգրկված և ոչ թույլատրելի պայմաններում վաճառվող, հողում և բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի և պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առա-վելագույն քանակների գերազանցման նկատմամբ» բառերով: 

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

 

 

 

        ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

        ՆԱԽԱԳԱՀ`                              Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

21 հուլիսի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-56