Ընդունված է 2006թ. սեպտեմբերի 27-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-119) 2-րդ հոդվածի 1-ին կետում «- լիցենզավորող պետական մարմինները:» տողից առաջ լրացնել «- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն.» տողը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
28 հոկտեմբերի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 313