«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2006թ. հունիսի 14-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերության վերջում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ուսումնասիրություն է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների ստուգումից հետո տրված հանձնարարականների կատարման ճշտման ընթացակարգը:»:

 

 Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը» բառերից հետո լրացնել «- Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության առողջապահության նախարարությունը.» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության  կողմից ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների,» բառերից հետո ավելացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջա-պահության նախարարության կողմից դեղատնային կամ դեղագործական գործունեություն իրա-կանացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվող ստուգումների և պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայության մարմինների կողմից բնակչության ջրամատակարարման և ջրօգտագործման, քիմիական նյութերի և կենսաբանական միջոցների կիրառման, դպրոցական և նախադպրոցական հիմնարկների ու բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի նկատմամբ իրականացվող ստուգումների,» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  պահից:

 

 

 

       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՆԱԽԱԳԱՀ`                             Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

3 հուլիսի 2006 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 298