Ընդունված է 2006թ. մարտի 22-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 1-ին կետում` «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարարը.» տողը փոխարինել «-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը.» տողով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետում` «գործունեության իրականացման համար,» բառերից հետո ավելացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության կողմից ժամկետանց ապրանքների վաճառքի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության վերահսկողության և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման,» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
14 ապրիլի 2006թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-269