«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2005թ. դեկտեմբերի 28-ին

 

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպ-ման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածում`

ա) 6-րդ մասից հանել «, ապահովագրական գործունեություն իրականացնողների գոր-ծունեության նկատմամբ իրականացվող ստուգումների»  բառերը.

բ) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ  իրականացվող ստուգումների առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի 121-րդ  հոդվածով:»:

 

 Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում` 

ա) «(այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման ու աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագրքի վարման)» բառերը փոխարինել «(այդ թվում` վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագրքերի վարման)» բառերով. 

բ) «ըստ անհրաժեշտության իրականացվող ստուգումների» բառերից հետո լրացնել «ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների» բառերը:

 

Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12 1 -րդ հոդվածով`

 

       «Հոդված 121. Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ իրականացվող ստուգումների առանձնահատկությունները

 

Ապահովագրական գործունեություն իրականացնողների գործունեության նկատմամբ  իրականացվող ստուգումների իմաստով ուսումնասիրությունը՝ լիազորված պետական կառա-վարման մարմնի ապահովագրական գործունեություն իրականացնողների ներկայացրած հաշ-վետվությունների, այլ փաստաթղթերի մեկնաբանման, ապահովադիրներից կամ այլ անձանցից ստացված ապահովագրական գործունեություն իրականացնողների կողմից իրենց պարտականությունները կատարելու վերաբերյալ հիմնավորված տեղեկությունների պարզաբանման, ինչպես  նաև առանձին վերլուծություններ իրականացնելու նպատակով իրականացվող գործընթաց է:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                       Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

30 դեկտեմբերի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 248