Ընդունված է 2004թ. հունիսի 23-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի 3-րդ մասում «ներքին ընթացակարգ է, բացառությամբ սույն կետի երկրորդ մասով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «ընթացակարգ է» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչություն.» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը «բացառությամբ» բառից հետո լրացնել «վի-ճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) առաջին պարբերությունը «երկրորդ (կրկնակի) ստուգումն է» բառերից հետո լրացնել «, բացի սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, երբ վերստուգումները մեկից ավելի ստուգումներն են: Ֆինանսատնտեսական գործունեության վերստուգումներ կարող են իրականացվել բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ» բառերով.
բ) երկրորդ պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետով՝
«թ) սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝ իրավասու պետական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ՝ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանած կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ խմբագրությամբ երրորդ պարբերությունով՝
«Եթե ստուգման ընթացքում արձանագրված խախտումները և դրանց հիման վրա տնտեսավարող սուբյեկտին առաջադրված պատասխանատվությունը հիմնվում է համանման պայմաններում գործող այլ սուբյեկտների կողմից կամ նրանց միջև կիրառված գների վերաբերյալ ստուգումն իրականացնող մարմնի կողմից կատարված համեմատական ուսումնասիրությունների և վերլուծությունների վրա, ապա ստուգման ակտին կցվում է նաև նշված ուսումնասիրության և վերլուծության վերաբերյալ տեղեկանքը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
15 հուլիսի 2004 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-124