«ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2003թ. փետրվարի 26-ին

           Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին կետը սկսել  «Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հանել «է» կետը:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետից հանել «խախտումների թույլատրման պատճառները» և «խախտումների վերացման (ուղղումների) համար անհրաժեշտ գործողությունները» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«զ) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ և այլ  անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին  և չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար  անձինք հարկային մարմնի կնիքով կնքում են դրանց կրկնօրինակները և հանձնում տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչներին.»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը «և այլն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հարկային մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվող գույ-քագրման և չափագրման դեպքերի, եթե դրանք չեն խոչընդոտում տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին:» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ: Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ 1 տարուց, փաստաթղթերը վերա-դարձվում են տնտեսավարող սուբյեկտին.»:

 

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետում «15-30» թվերը փոխարինել «30» թվով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՆԱԽԱԳԱՀ`                              Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

31 մարտի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 35