Ընդունված է 2002թ. փետրվարի 6-ին
Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպ-ման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում՝
ա) 1-ին կետի «դրանց ստեղծած հիմնարկներում,» բառերը փոխարինել «հիմնարկներում (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձի), իրավաբանական անձի մասնաճյուղում կամ ներկայացուցչությունում, տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերով.
բ) 3-րդ կետը «ներքին ընթացակարգ է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետի երկրորդ մասով նախատեսված դեպքերի» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր մասերով՝
«Որևէ հարկային պարտավորությունից ավել վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի, ինչպես նաև հսկիչ գնումների իրականացման դեպքերում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների անցկացման առանձին կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն առաջադրվում:
Սույն կետով նախատեսված ուսումնասիրությունն իրականացվում է նաև հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում՝
ա) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով.
«Հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների և հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման, հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակե-տային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների, տարադրամի փոխանակման կետերի կամ արժութային դիլերների, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման ստուգումների դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության շրջանային (քաղաքային) հարկային տեսչության պետին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված ստուգումների դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային պետական հիմնադրամի նախագահի որոշմամբ հրամանի կամ հանձնարարագրի տրման լիազորությունը կարող է փոխանցվել կենսաթոշակային պետական հիմնադրամի շրջանային (քաղաքային) կենտրոնի տնօրենին:
Առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների հարկային մարմինների կողմից հայտնաբերմանն ուղղված ստուգումների ժամանակ ստուգման հրամանում (հանձնարարագրում) նշվում են ստուգումն իրականացնող մարմնի անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման նպատակը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման իրավական հիմքերը:».
բ) 3-րդ կետում «ինչպես նաև» բառերը փոխարինել «առաքվող, տրամադրվող, տեղա-փոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման,» բառերով, իսկ «իրականացման» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենսաթոշակային պետական հիմնադրամի մարմինների կողմից վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու ճշտությանն ուղղված,» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
1 մարտի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-190