«Վիճակախաղերի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

Հոդված 1. «Վիճակախաղերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  2004 թվականի սեպտեմբերի 15-ի ՀՕ-132 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ կետից հանել «(այսուհետ` նույնպես վիճակախաղ)» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

1)         2-րդ մասից հանել «, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի,» բառերը.

2)         լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդմաս.

«3.Տոտալիզատորի, այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելվում է:»:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետից հանել «բացառությամբ տոտալիզատորների կազմակերպման դեպքերի,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի՝
        1) 3-32-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասի «1-32-րդ» բառերը փոխարինել «1-ին և 2-րդ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հանել «(բացառությամբ տոտալիզատորի)» բառերը:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստացած տոտալիզատորի կազմակերպիչների դիմումի համաձայն` լիցենզիայի գործողության  դադարեցման  դեպքում  լիցենզիայի վճարված տարեկան պետական տուրքը համամասնորեն հաշվարկվում և վերադարձվում է` հաշվի առնելով լիցենզիայի գործողության դադարեցման օրվանից մինչև հերթական տարեկան պետական տուրքի վճարման համար օրենքով սահմանված ժամկետի վերջին օրն ընկած ժամանակահատվածի ամիսների թիվը:

 

 

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

     

 

 

     8 մայիսի 2010թ.

       ք.Ստեփանակերտ

       ՀՕ-21-Ն