«Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 26-ին

Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-87 օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Վերահսկիչ պալատի նախագահի, նախագահի տեղակալի և վերահսկիչ պալատի խորհրդի մյուս անդամների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 29. Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողի

                     վարձատրությունը

 

Վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների վարձատրության, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                     Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-85-Ն