«Վերահսկիչ պալատի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                   Ընդունված է 2009թ. նոյեմբերի 25-ին

Հոդված 1. «Վերահսկիչ պալատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-87 օրենքի (այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«5. Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել`

ա) նրա  հրաժարականի դեպքում.

բ) նրա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը դադարելու կամ օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

գ) նրա ազատազրկման դատապարտվելու կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի (վճռի) հիման վրա.

         դ) եթե նա հիվանդացել է ծանր հիվանդությամբ, որը տևական ժամանակով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պարտականությունների կատարմանը.

ե) եթե  նա իր պարտականությունները չի կատարում պատշաճ.

զ) եթե նա  դրսևորել է վերահսկիչ պալատի հեղինակությունը վարկաբեկող կամ ոչ վայել վարքագիծ:

Սույն մասի «դ», «ե» և «զ» կետերով նախատեսված դեպքերում վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «30» թիվը փոխարինել «60» թվով:

 

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                                        Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

         25 դեկտեմբերի 2009թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-58-Ն